Թուրքիայի Կարս նահանգում պայթյունը վնասել է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի մի հատվածը: Գազի մատակարարումը պայթած հատվածում դադարեցվել է:
«Azernews»-ի փոխանցմամբ՝ գազատարը պայթեցրել են Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները։
«BP Azerbaijan» կազմակերպությունը, որը գազատարներ ունի Ադրբեջանում եւ Վրաստանում, հաղորդել է, որ իրենց գազատարների աշխատանքը չի խափանվել:
Հիշեցնենք, որ նույն գազատարի Սարիղամիշ գավառով անցնող հատվածում պայթյուն էր տեղի ունեցել նաեւ օգոստոսի 4-ին: Պատասխանատուն կրկին Քրդական աշխատավորական կուսակցության զինյալներն էին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ