Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մկրտիչ Մինասյանն էլ չգիտի, թե համալիրի զվարճանքի կենտրոնները Ցեղասպանության թանգարանին մոտ են լինելու, թե`ոչ (Տեսանյութ)

Օգոստոս 25,2015 14:57

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին հայտնի չէ, թե Մարզահամերգային համալիրի գնորդը`«ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ընկերությունը
համալիրին կից ո’ր տարածքում է զվարճանքի կենտրոնները, հյուրանոցներն ու խանութները կառուցելու: Պարոն Մինասյանն ասաց, որ կառավարությունը, նախքան համալիրը վաճառելը, ներդրումային ծրագիրը որեւէ մասնագետի հետ չի քննարկել:

«Մենք գիտենք հստակ ինչ է կառուցվելու, բայց այդ ինը հեկտարը որտեղ են առանձնացրել եւ դա մտնո՞ւմ է այդ արգելափակիչ գոտու մեջ` չգիտենք:

Մեզ համար մտահոգիչ է, եւ եթե տեսնենք, որ ամենափոքր չափով անգամ վնասելու է Մարզահամերգային համալիրին եւ Ցեղասպանության թանգարանին, մենք անպայման մեր խոսքն ասելու ենք»:

Aravot.am-ի այն հարցին, թե գործարքը կասկածելի չի՞ թվում, որ ամեն բան արվել է հապճեպ եւ թաքուն, որպեսզի հասարակության դժգոհությունը նախքան վաճառելը չլինի, պարոն Մինասյանն ասաց, որ չի կարող կասկածներ հայտնել, քանի որ չգիտի՝ իրականում ով է գնորդը: Միության նախագահը միայն գիտի, որ համալիրի գնորդը չճանաչված ընկերություն է, որի անունը երբեք չի լսել:

Հիշեցնենք, որ կառավարության օգոստոսի 13-ի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց Մարզահամերգային համալիրը վաճառելու մասին : Համալիրի տարածքում 9 հեկտար պետք է հատկացվի, որպեսզի իրականացվի ներդրումային ծրագիրը: Այդ ինֆրակառույցներից առաջացած գումարներն էլ պետք է ուղղվեն համալիրի շենքի պահպանությանը:

Սակայն առայժմ հայտնի չէ, թե որ տարածքի մասին է խոսքը: Մկրտիչ Մինասյանը շատերի պես մտավախություն ունի, որ այդ զվարճանքի կենտրոնները կկառուցվեն Ցեղասպանության թանգարանին կից, ինչն անթույլատրելի է:

Ըստ Մկրտիչ Մինասյանի, մեր երկրում ներդրումային ծրագրերը գալիս են այնտեղ, որտեղ անտառային տարածք կա, էլեկտրագծեր եւ այլ ենթակառուցվածքներ, որպեսզի ներդրողը ավել ծախսեր չանի, մինչդեռ ճարտարապետը գտնում է, որ այդպիսի ծրագրերը պետք է ամայի տարածքներում իրականացվեն կամ հսկայական գործարանների տեղում, որոնք տարիներ ի վեր պարապուրդի են մատնված եւ ոչ մի հույս չկա, որ դրանք երբեւէ կաշխատեն:

Ճարտարապետների միության նախագահն անդրադարձավ նաեւ մայրաքաղաքի կանաչ տարածքներին, որոնք «գերուռճացված են սրճարաններով»:

«Զանգվի ձորի գետի երկու կողմերում կառուցապատման այնպիսի մասշտաբներ են, որ ձորից ոչինչ չի մնացել, ձորը կորցնում է այն նշանակությունը, որը պետք է ունենար քաղաքի համար»,-ասաց պարոն Մինասյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31