Լրահոս
Օրվա լրահոսը

Վենետիկի հանձնաժողովը զգուշացնում է, որ եթե դասականին ռոք խառնենք, այդ երաժշտությունը չի լսվի

Օգոստոս 25,2015 14:38

Վենետիկի հանձնաժողովի անդամներն այսօր ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետում ԱԺ խմբակցությունների եւ արտախորհրդարանական ուժերի, հ/կ-ների ներկայացուցիչների հետ քննարկում էին Սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

Ruben Hakobayn-HHK- Venetiki_handznajoxov-5Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց. «Ձեզ համար պարզ է, որ կայուն մեծամասնության ձեւավորման հարցը հիմնական մտահոգությունն է առաջացնում: Կուզենայի ասեիք՝ ո՞ր պետություններում է այս ձեւավորմամբ լինում կայուն մեծամասնությունը եւ ինչի՞ արդյունքում է, որ այդ պետությունները անցել են մեզ համար անընդունելի եւ անընկալելի նման ձեւով կայուն մեծամասնություն կազմելուն: Մենք գիտենք, որ մեկ էլ Սան Մարինոյի Հանրապետությունում է այս ձեւակերպումը»:

Վենետիկի հանձնաժողովի անդամը պատասխանեց. «Սկզբնական կարծիքն իսկապես բխում է այն իրավիճակից, որը կա Սան Մարինոյում, Հունաստանում էլ ունենք նման լուծումներ տրված: Մեր առաջադրանքը չէ ուսումնասիրել բոլոր մնացած համակարգերը: Ընտրություն կա Սահմանադրությունը մշակողի կողմից: Դուք եք, ձեր երկիրն ու ձեր Սահմանադրությունը: Սահմանադրությունը խաղի կանոնների գիրքն է»:

Dashnak-OEK- Venetiki_handznajoxov-6ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ հիշեցրեց, որ 2005-ին, երբ անցում էր կատարվում նախագահականից կիսանախագահական կառավարման համակարգի, Վենետիկի հանձնաժողովի նախագահն ասել էր՝ էլի ասել էր՝ ձեր ընտրությունն է, թե որ համակարգով եք ուզում կառավարել, ուզում եք՝ ընդհանրապես անցում կատարեք խորհրդարանական կառավարման մոդելի: Բայց որ մոդելն ընտրում եք, այդ մոդելին համահունչ չափորոշիչներ պետք է սահմանեք ձեր Սահմանադրության մեջ: Նա օրինակ բերեց երաժշտության՝ ընտրությունը ձերն է՝ ընտրել դասական երաժշտություն, թե ջազ, բայց երբ դասական երաժշտություն եք ընտրում, չեք կարող այնտեղ ռոք երաժշտության նոտաներ ամրագրել, որովհետեւ կխառնվի եւ այդ երաժշտությունը անլսելի կդառնա»: Սա հիշեցնելով՝ Հովհաննես Մարգարյանն ասաց, որ հիմա եթե ընտրում ենք խորհրդարանական կառավարման մոդել, պետք է այնպիսի չափորոշիչներ սահմանվեն, որ գործի ամենակարեւոր սկզբունքը, որի համար ձեռնամուխ են եղել այս փոփոխություններին՝ ապահովել իրավունքի գերակայություն:

Վենետիկի հանձնաժողովի անդամ Քրիստոֆ Գրաբերվարտերը պատասխանեց. «Երբեմն ոճը փոխվում է դասականից ջազի եւ ռոք երաժշտության: Սահմանադրության տարբեր մասերը կարող են երաժշտության տարբեր ոճեր նույնիսկ ներկայացնել: Արդյունքում ունենք այդ խառնուրդը: Հիմա դուք էլ կարող եք երաժշտական տարբեր ոճեր խառնել, բայց հարց է՝ այդ երաժշտությունը կլսվի՞, թե՞ ոչ»:

Վենետիկի հանձնաժողովի անդամներն ասացին, որ նույն մտահոգություններն իրենք ունեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31