«Ծիծաղելի է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը՝ անդրադառնալով մեղադրող Հարություն Սարգսյանի միջնորդությանը:
Հիշեցնենք՝ մեղադրող Հարություն Սարգսյանը միջնորդել էր Հայկ Կյուրեղյանին մեղավոր ճանաչել եւ դատապարտել 14 տարի ազատազրկման:
Ըստ նրա՝ մեղադրական ճառով ամեն ինչ ասված է դատական համակարգի մասին եւ ամեն ինչ հասկանալի է. «Հայաստանում չկա ազատ, անկախ դատական համակարգ: Ամբողջությամբ դատական համակարգը եւ իշխանական համակարգը կոռումպացված է, եւ իրենց իշխանությանը վտանգ սպառնացող ամեն մի քայլ պատժամիջոցների ուղին է ընտրվում այդ ամենին եւ փորձում են այդ պատժամիջոցներով իրենց իշխանությունը պահպանել»:
Արմենակ Կյուրեղյանը հավելեց, որ նման միջնորդությունը սպասելի էր. «Մենք անակնկալի չենք եկել, գիտենք՝ որ երկրում ենք ապրում եւ գիտենք ինչ է սպասվում այն բոլոր մարդկանց, որոնք ուզում են մեր երկիրը նորմալ երկիր դարձնել»:
Կարդացեք նաև
Մեր ճշտող հարցին, այսինքն` նման դատավճռի էլ եք սպասո՞ւմ, նա պատասխանեց. «Եթե նմանատիպ դատավճիռ լինի կամ 1-2 տարի մեղմ լինի, էությունը չի փոխում: Բացարձակապես դատարանից սպասելիքներ չունեմ, սպասելիքներ ունեմ մեր ժողովրդից եւ երկրից, որ այս երկիրը պետք է փոխվի, մեր երկիրը դառնա նորմալ երկիր: Այդ դեպքում բոլորիս համար լավ կլինի ե՛ւ այն մարդկանց, որոնք իրենց զոհում են հանուն այս երկրի համար, գնում են զոհաբերության, ե՛ւ մյուս շարքային մարդկանց համար»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Իսկ ուր են Բաղրամյան փակող ակտիվիստները? Ձեր համաքաղաքացուն, ձեր տարեկցին, պայծառ երիտասարդին դատապարտում են չտեսնված ու չլսված ժամկետով. ուր եք?, ինչու ձայն չեք հանում, ուր են սուր թեմաների սիրահար լրագրողները? Հարգելի պարոն Կյուրեղյան Դուք ազնիվ ու ըմբոստ որդի ունեք ու պետք է հպարտ լինեք նրանով: Տա Աստված,որ Հայկի նմանները կերտեն ապագա Հայաստանը: Իսկ Հայկին ամբողջ սրտով հաջողություն եմ ցանկանում: