Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը բացահայտում է Սերժ Սարգսյանի պլանները՝ երբ է նա լինելու ԱԺ նախագահ

Օգոստոս 25,2015 14:24

«Մենք եկել ենք բարձրացնելու ՀՀ քաղաքական ուժերի ձայնը՝ արձանագրելու այն մտայնությունը, որ կա հասարակության մեջ, որ այս ամբողջ գործընթացը կատարվում է մեկ նպատակով՝ Սերժ Սարգսյանը որ կարողանա շրջանցել իր նախագահության 3-րդ ժամկետի սահմանադրական արգելքը: Խորհրդարանական համակարգի անցնելու քողի տակ իրականում նա փորձում է իր կողմից ղեկավարվող ՀՀԿ-ի վերարտադրման գործընթացն իրականացնել»,- այսօր Վենետիկի հանձնաժողովի հետ Սահմանադրական փոփոխությունների շուրջ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նա ասաց, որ հատուկ է նշել, որ կոնսենսուս սահմանադրական փոփոխությունների ՀՀ-ում չկա, չկա պահանջ, հակառակը՝ կա կոնսենսուս, որի արտահայտությունն էր եռյակի միասնությունը, որով կազմակերպեցին համաժողովրդավարական շարժում սահմանադրական փոփոխությունների դեմ եւ այդ շարժման նկատմամբ իշխանությունը կիրառեց տեռորիստական արշավ: Բազմաթիվ գործիչներ ենթարկվեցին բռնություններին, իսկ հետո Սերժ Սարգսյանը եթերում ուղղակի ասաց, որ Հայաստանը կրկես չէ եւ Գագիկ Ծառուկյանը պետք է հեռանա քաղաքականությունից, ինչը կատարվեց: Այն շարժումը հզոր, որը ձեւավորվել էր այս գործընթացի դեմ, տեռորի միջոցով ջարդուխուրդ արվեց: Մենք այս փաստերը ներկայացրեցինք»:

Դիտարկմանը, որ Վենետիկի հանձնաժողովը դրան արձագանքեց, որ իրենք դրա մասնագետը չեն, չեն կարող գնահատական տալ՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Այո, ասացին, որ դրա համար չունեն քաղաքական, ոչ էլ այլ հմտություններ: Ես ստիպված եմ հաշտվել այդ պատասխանի հետ, որովհետեւ մարդիկ անկեղծ ասում են, որ սա իրենց գործը չէ: Բայց ակնհայտ է, որ մենք հասցնենք միջազգային կառույցներին այս վիճակը, որ բոլորը հասկանան, թե ինչ է կատարվում»:

Հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում, որ ձեր նախկին եռյակի անդամներից մեկը՝ ԲՀԿ-ն հիմա ասում է, որ վերարտադրման որեւէ մտահոգություն չկա Սահմանադրական նախագծում եւ իրենք ՈՉ-ի շարժմանը չեն միանալու՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց, որ դա հենց իր ասածի շարունակությունն է, թե ինչ եղավ ահաբեկչական ակտից հետո. «Չեմ ցանկանում ավելին մեկնաբանել»:

Հարցին՝ ձեր ռեսուրսը բավարար կլինի՞ աշնանը ոտքի հանել հասարակությանը՝ նա պատասխանեց, որ դա միայն ՀԱԿ-ի հարցը չի, մի ամբողջ ժողովրդի հարցն է. «Եթե դուք բոլորդ ընդունում եք, որ սա ժողովրդավարության դեմ է արված եւ սա Սերժ Սարգսյանի վերարտադրման խնդիրն է, ուրեմն բոլորս պետք է միավորվենք: Հարցը պետք է դնենք ոչ թե ՀԱԿ-ի ռեսուրսի մասին, այլ հասարակության»:

Լրագրողների հարցին, որ Սերժ Սարգսյանը հստակ հայտարարել է, որ մտադիր չէ պաշտոն զբաղեցնել վարչապետ կամ ԱԺ նախագահ լինել՝ Լեւոն Զուրաբյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի մտքինն իրականում այլ բան է. «Կլինեն ընտրություններ եւ Սերժ Սարգսյանը չի լինի ԱԺ նախագահ: Իր պլանն այլ է, այդ հարցում ինքը ճիշտ է: Իր պլանն ուրիշ է՝ երբ ավարտվի նախագահական ժամկետը, մեկուկես տարի դեռ անցումային շրջան է, նա պետք է մնա ՀՀ նախագահ, այ դրանից հետո ինքը կմտնի պառլամենտ եւ կդառնա ԱԺ նախագահ: Սա է ամբողջ պլանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31