Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քիմպրոմցիները նորից բողոքում են

Օգոստոս 25,2015 13:50

Այսօր «Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատակիցները նորից դուրս էին եկել բողոքի ցույցի: Պահանջը նույնն է` ստանալ իրենց չվճարված աշխատավարձերը:

Գործարանի աշխատակիցները հավաքվել էին Լոռու մարզպետարանի դիմաց` մարզպետ Արթուր Նալբանդյանին հանդիպելու եւ իրենց պահանջները ներկայացնելու ակնկալիքով:

Ցուցարարների հետ հանդիպեց ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը, որը նրանց հայտնեց, թե մարզպետը գտնվում է արձակուրդում եւ չի կարող հանդիպել:

Vanadzori_qimprom_4 Vanadzori_qimprom_3 Vanadzori_qimprom_2 Vanadzori_qimprom_1 Vanadzori_qimprom_6

Ցուցարարները պահանջեցին, որ իրենց ընդունի փոխմարզպետը: Վերջինս Երեւանում խորհրդակցության գտնվելու պատճառով եւս չկարողացավ հանդիպել ցուցարարներին:

Լրագրողների հետ զրույցում «Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատակից Հրաչիկ Մարտիրոսյանը նշեց, որ գործարանն իրեն պարտք է շուրջ 2 միլիոն դրամ աշխատավարձ:

«2014 թ.- ի դեկտեմբերից հետո էլ աշխատավարձ չեմ ստացել: Դիմել ենք մարզպետին: Նա խոստացավ հնարավորինս օժանդակել, ընդառաջել: Իմ իմացած տվյալներով մարզպետը հարցը բարձրացրել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ, որը խոստացել է հարցին լուծում տալ մոտ ժամանակներս` ֆինանսական հնարավորությունների առկայության դեպքում»,-տեղեկացրեց գործարանի աշխատակիցը:

Ցուցարարները որոշեցին երկու օր անց կրկին հավաքվել մարզպետարանի դիմաց:

 

Մհեր ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31