Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նույնասեռ ամուսնությունները պետք է թույլատրվեն». Վենետիկի հանձնաժողովի մեկնաբանությունը

Օգոստոս 25,2015 13:42

Այսօր հրավիրած ասուլիսում Aravot.am-ը Վենետիկի հանձնաժողովի անդամներից հետաքրքրվեց՝ Դուք առաջարկություններում նշել էիք Սահմանադրության փոփոխությունների նախագծի 34-րդ եւ 15-րդ հոդվածների մասին, որ դրանք չպետք է ընկալվեն որպես միասեռ ամուսնությունների արգելք: Ձեր այս առաջարկը բավականին թեժ քննարկումների տեղիք տվեց Հայաստանում, նույնիսկ եղան կարծիքներ, որ Վենետիկի հանձնաժողովն ուզում է քանդել մեր արժեքներից մեկը՝ ընտանիքը: Այս առումով որեւէ կոնսենսուսի եկա՞ք իշխանությունների, Սերժ Սարգսյանի հետ քննարկման ժամանակ:

Հանձնաժողովի անդամ, Ավստրիայի ներկայացուցիչ Քրիստոֆ Գրաբենվարտերը պատասխանեց. «Մեր մեկնաբանությունը հոդվածի վերաբերյալ որեւէ կերպ ուղղված չի եղել ընտանիքի պաշտպանության կամ ամուսնության իրավունքների սահմանափակմանը: Դա պարզապես եւս մեկ տեղեկատվություն է հայկական իշխանություններին, որ ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, նույնասեռ ամուսնությունները պետք է թույլատրվեն: Այս պահին դա է եվրոպական ստանդարտը: Այս շրջանակներում պետք է մեր առաջարկությունը դիտարկել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Իրավաբան says:

    Կաշը գնաց:
    Բայց շնորհակալություն հարգելի Հռիփսիմե, որ հարցը բարձրացնում եք, եթե իհարկե պրովոկացիայի համար չեք անում:

  2. Իրավաբան Տ.Ա. says:

    Իհարկե, վաղ թե ուշ ունենալու են նույնասեռ զույգերը համապատասխան իրավական կարգավիճակ:Լավ կլիներ հասարակական զարգացմանը զուգահեռ լիներ, իսկ զարգացումն էլ՝ ավելի արագ:Բայց դե հիմա ԱՄՆ 50 տարումա հասել, ասենք Իռլանդիան 20, մենք էլ երևի մի էդքան:
    Ափսոս որ էդքան ակնհայտ բանը ամրագրելու համար էդքան հիստերի պիտի լինի, անգչրագետնմեր ու սադրիչների ելույթներ ու զգալի թվով մարդկանց իրավազրկում:
    Էս կապակցությամբ ինձ հետաքրքիր ա ԱՆՆա Իսրայելյանի և անձնամբ հեղինակի մոտեցումը:

    • Հարգելի Տ. Ա., լավ չեմ հասկանում, թե ինչի վերաբերյալ պետք է մոտեցում հայտնեմ: Այն, որ դա Վենետիկի հանձնաժողովի առաջա՞րկն է, թե՞ որ դա եվրոպական չափանիշն է: Երկուսն էլ փաստեր են:

      • Տ.Ա. says:

        Այն պարզ պատճառով որ Ձեր մոտեցումը ինձ հետաքրքիր է:
        կարող եք չասել, ինչ խոսք:
        Ինչ է փաստերի վերաբերյալ դիրքորոշում չե՞ ն հայտնում:Ես չեմ խնդրել հերքել կամ հաստատել փաստերը)))
        Հետաքրքիր է Ձեր դիրքորոշումը նույնասեռ միությունների ՀՀ -ում գոյության հնարավորույթան մասին և դրա սահմանադրաիրավական կարգավիճակ տալու մասին, ու սահմանադրական բարեփոխումների համատեքստում այս թեմայի շահարկման մասին:

        • Չեմ կարծում, թե սահմանադրական փոփոխությունների փաթեթում դա գլխավոր հարցն է, ուստի առանձնահատուկ դիրքորորոշում չունեմ դրա վերաբերյալ:

          • Իրավաբան says:

            Շնորհակալություն պատասխանի համար։
            հետաքրքիր է, որ Ձեր համար երկրսրդական հարցը հենց ձեր թերթի լրագրողն է տվել, այնինչ այդքան կարևոր հարցեր կայի ն)))):
            ենթԱդրում եմ Հռիփսիմեի ամբողջ ուշաղրությունն այդ հարցն է)))

  3. Գիտեք, «Առավոտում» ընդունված չէ լրագրողներին թելադրել, թե ինչ հարցեր պետք է կամ չպետք է տան:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31