Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային պաշտպան. Կյուրեղյանի գործով մեղադրողի միջնորդությունը հիմնավոր չէր

Օգոստոս 25,2015 13:40

«Մեղադրանքը չընդունելու պայմաններում Հայկ Կյուրեղյանը պետք է պարտադիր մասնակցեր դատական նիստին»,- լրագրողների հետ զրույցում ասաց հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը:

Հիշեցնենք՝ Հայկ Կյուրեղյանը հրաժարվել էր հանրային պաշտպանից:

Անդրադառնալով մեղադրող Հարություն Սարգսյանը միջնորդությանը՝ Հայկ Կյուրեղյանին մեղավոր ճանաչել եւ դատապարտել 14 տարի ազատազրկմանն՝ Անժելա Հոբոսյանն ասաց. «Հիմնավոր չէր, որովհետեւ հենց թեկուզ մենակ այն տուժողների ցուցմունքները, որոնք պետք է հաստատվեին փորձագիտական եզրակացությամբ, նկարահանմամբ, որոնք որ կատարվել են: Ինչը որ ես տեսա, բոլորովին չէր համընկնում, ձայնը չկար, երբ մենք տեսանկարահանումը տեսանք, իսկ այն, որ բոլորն էր վնասվածք ստացել, այդպիսի հանգամանք չկար»:

Հիշեցնենք՝ Հայկ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թ. հունիսի 12-ին, գտնվելով նույն դատարանի առջեւի հասարակական վայր համարվող հատվածում, բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների շարքում, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը՝ որպես զենք օգտագործվող առարկայով` իր մոտ պահվող «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակել:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31