Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրողը միջնորդեց Հայկ Կյուրեղյանին դատապարտել 14 տարի ազատազրկման

Օգոստոս 25,2015 13:31

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ սկսվեց Հայկ Կյուրեղյանի գործով դատական վիճաբանությունների փուլը:

Հայկ Կյուրեղյանը դատական նիստին ներկա չէր:

Դատական նիստի ընթացքում մեղադրող Հարություն Սարգսյանը կարդաց մեղադրական ճառը: Նա միջնորդեց Հայկ Կյուրեղյանին մեղավոր ճանաչել եւ դատապարտել 14 տարի ազատազրկման:

Դատական նիստը հետաձգվեց մինչեւ սեպտեմբերի 11-ը:

Հիշեցնենք՝ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թ. հունիսի 12-ին, գտնվելով նույն դատարանի առջեւի հասարակական վայր համարվող հատվածում, բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների շարքում, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը՝ որպես զենք օգտագործվող առարկայով` իր մոտ պահվող «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակել:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ամո՜թ, հազար ամոթ դատախազությանը: Միթե՞ սա էլ է վերածվելու հայկական արդարադատության հերթական խայտառակության:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31