Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էդ. Մարուքյանն առաջարկներ ունի, այլապես խորհրդարանը սահմանափակ դեր կունենա

Օգոստոս 25,2015 13:13

Եթե իրապես ցանկություն և քաղաքական կամք կա Հայաստանը դարձնել խորհրդարանական պետություն, ապա սահմանադրության նախագծում պետք է իրական խորհրդարանական լծակներ նախատեսել, որոնք թույլ կտան իրական մասնակցություն ունենալ գործադիր իշխանության ձևավորման գործում և խորհրդարանական վերահսկողություն իրականացնել գործադիր իշխանության նկատմամբ. իր առաջարկների մասին Ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Ես առաջարկում եմ. նախարարների, մարզպետների, դեսպանների և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց թեկնածությունները հաստատման ներկայացնել ԱԺ համապատասխան մշտական հանձնաժողով, օրինակ` արդարադատության նախարարի թեկնածությունը պետք է հաստատվի ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, մարզպետի թեկնածությունը` ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, դեսպանի թեկնածությունը պետք է հաստատվի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում և այդպես շարունակ: Սահմանադրական բարեփոխումների հրապարակված նախագծում նման մեխանիզմներ նախատեսված չեն, իսկ առաջարկված լծակները բավարար չեն խորհրդարանական կառավարում ապահովելու համար:

Հետևաբար վերը նշված խորհրդարանական կառավարման և վերահսկման կառուցակարգեր չներդնելու պարագայում մենք կունենանք վարչապետական կամ գործադիրական կառավարում, որտեղ խորհրդարանը կունենա սահմանափակ դեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31