Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Սահակյանը՝ ՄՀՀ-ի մասին. «Անհարմար է քննարկելը» (Տեսանյութ)

Օգոստոս 25,2015 13:08

ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը օգոստոսի 25-ին կայացած ասուլիսին ներկայացրեց այս տարվա առաջին կիսամյակի հաշվետվությունը եւ պատասխանեց լրագրողների հարցերին:

Ըստ Արման Սահակյանի, պետական գույքի կառավարումից ընդհանուր մուտքերը օգոստոսի 21-ի դրությամբ կազմել են 1 մլրդ 736 մլն դրամ, որից պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 1 մլրդ 685 մլն դրամ, իսկ համայնքային բյուջեներ է փոխանցվել մոտ 4 մլն դրամ:

Ի թիվս այլ հարցերի, Արման Սահակյանն անդրադարձավ «Դվին» հյուրանոցի խնդրին, ասաց, որ պարտավորությունները կատարվել են, հավաստիացրեց, որ «Դվին» համալիրում ավելի մեծ ներդրումներ են կատարվելու, ժամկետներն էլ այդ պատճառով հնարավոր է մի փոքր երկարաձգվեն:

 Մարզահամերգային համալիրին  էլ անդրադարձ եղավ: Պետական գույքի կառավարման վարչության պետն այս առիթով հայտնեց. «Մարզահամերգային համալիրն այնքան թանկ է եւ կարեւոր բոլորիս համար, որ այնտեղ որեւէ բան անել՝ առանց շենքի ճարտարապետների պատկերացումների, այդ շենքին խոչընդոտող ոչինչ հնարավոր չէ իրականացնել, սա ակնհայտ է, ու անհարմար է քննարկել: Գործարքի հիմքում ընկած է ծրագիր, որը նոր շունչ է հաղորդելու մեր սիրելի մարզահամերգային համալիրին, աչքի լույսի պես պահելով այն ինչ ունենք, Համալիրը պետք է կարողանանք դարձնել ամենաակտիվ հանգույցներից մեկը: Այս ծրագիրը իրականանալու է խիստ հսկողության ներքո»: Սահակյանը նաեւ հավելեց. «Կառուցապատումը իրականացվելու է Հրազդան մարզադաշտից Լենինգրադյան գնացող տարածքում: Համալիրի համար պետք է ամեն ինչ անենք, որ կարողանանք ապահովել ֆինանսական հոսքեր՝ այն պահպանելու համար: Մարզահամերգային համալիրը մեր գանձն է»:

Արման Սահակյանն, այնուամենայնիվ չթաքցրեց, որ համապատասխան ծրագրով խաղատուն կկկառուցվի, ասաց, որ օրենքը չի արգելում դա, եթե ներդրողի կողմից $100 մլն-ի ներդրում է կատարում: «Այդ հանգույցում արդեն տարբեր տեսակի կառույցներ կան՝ «Ակոռի», «Արջանոց», «Հավանա» ռեստորանային համալիր, ծաղկի սրահ, ժամանցի կենտրոններ»,-շեշտեց բանախոսը:

« Ոչ պրոֆեսիոնալ եզրակացությունների արդյունքում ամեն ինչ անում ենք, որ ներդրողները հուսահատվեն, ախր ոչինչ չի պատահել, Համալիրը մնալու է իր տեղում, վերանորոգվելու է, դառնալու է մեր քաղաքի գեղատեսիլ վայրերից մեկը»:

Պատասխանելով «Հայֆիլմի» ճակատագրի վերաբերյալ հարցին, պարոն Սահակյանը նշեց. «Հրապարակումները, որ եղել են «Հայֆիլմի» մասով, համապատասխանում են իրականությանը, այո, մենք բավական ժամանակ աշխատում ենք «Հայֆիլմը» վերադարձնելու համար, եւ առաջիկա կառավարության նիստին դա կամրագրվի կառավարության որոշմամբ: Հետագայում Կառավարությունը եւ լիազոր մարմինը՝ մշակույթի նախարարությունը նոր ծրագիր կիրականացնեն»:

Վարչության պետը հայտնեց, որ շարունակվում են Կրկեսի կառուցման աշխատանքները. «Կրկեսը գերակատարել է իր ծրագիրը, պայմանագրային պարտավորությունները: Առաջիկայում մենք կունենանք բարեկարգ եւ ժամանակակից տեսքով կրկես»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31