Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանի արժութային դաշտում բացասական սպասումներ են. «Հայոց աշխարհ»

Օգոստոս 25,2015 12:11
taradram

Տեւական կայունությունից հետո Հայաստանի արժութային շուկան հանգստյան օրերին հայտնվեց հերթական տեղաշարժերի մեջ, որը դրսեւորվեց ինչպես ամերիկյան, այնպես էլ եվրոպական արժույթների թանկացման տեսքով։

Վերջին երկու-երեք օրերի դրսեւորումները վկայում են, որ Հայաստանի արժութային շուկան կանգնած է հերթական սպասումների առջեւ։ Պատահական չէ, որ անցած օրվա առաջին կեսին փոխանակման որոշ կետեր նույնիսկ դադարեցրել էին դոլարային գնանշումները, իսկ բանկերը սահմանել էին ամերիկյան արժույթի առք ու վաճառքի խիստ տարբերակված գներ։

Առանձին բանկերում դոլարի գինը անցած օրվա առավոտյան հասավ նույնիսկ 490 դրամի։ Իհարկե, փոխանակման կետերում այն մի փոքր ավելի ցածր էր։ Դոլարի վաճառքի առավելագույնը գինը այստեղ 488 դրամ էր։

Փոխանակման կետերի մեծ մասում օրվա սկզբին ամերիկյան արժույթն արժեր 485-486 դրամ։ Սակայն արդեն երկրորդ կեսին գրեթե բոլորը պատրաստ էին դոլար վաճառել 487 դրամից ոչ պակաս գնով։ Որոշ փոխանակման կետերում ամերիկյան արժույթի վաճառքի գինը հասավ 489 դոլարի։

Նախորդ շաբաթվա վերջին օրվա համեմատ դոլարը հայաստանյան շուկայում հասցրեց թանկանալ շուրջ 10 նիշով կամ գրեթե 2 տոկոսով։ Դոլարի գնման համար փոխանակման կետերը պատրաստ էին վճարել 482-483 դրամ։

Պետք է ենթադրել, որ Հայաստանի արժութային դաշտում անցած մի քանի օրերին դրսեւորված փոխարժեքի փոփոխությունները պայմանավորված են հիմնականում շուկայի մասնակիցների շրջանում ձեւավորված բացասական սպասումներով, որոնք թելադրված են առաջին հերթին արտաքին հատվածից։

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31