Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի մասին. «Սրանից արդեն շատ վատ հոտ է գալիս» «Չորրորդ իշխանություն»

Օգոստոս 25,2015 11:41

«Բարգավաճ Հայաստանը» շարունակում է լռություն պահպանել այս հարցում՝ ամեն անգամ նոր պատրվակ հորինելով եւ իր տեսակետն այդպես էլ չներկայացնելով։ Սրանից արդեն շատ վատ հոտ է գալիս, որովհետեւ նման վարքագիծը ամենավերջում Սերժ Սարգսյանի ասած «թարս խիյարի» էֆեկտ է հաղորդում հենց վարքագծի տիրոջը։ Ավելի լավ է հիմա հստակեցնել դիրքորոշումը, որպեսզի հետո հասարակությունն իրեն խաբված չզգա։ Պարզապես հիշեցնենք՝ խաբվելու դեպքում հասարակությունը սկսում է խորապես արհամարհել քաղաքական այն միավորին, ով մի բան էր պնդում հետեւողական, ապա վերջում տրամագծորեն հակառակ կերպ վարվեց։ Խոսքն այս պահին ԲՀԿ-ի մասին է (չշփոթել ՕԵԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ), որը շարունակաբար դեմ էր արտահայտվում բարեփոխումների նախագծին, իսկ եթե հիմա ինչ-որ հրաշքով ԲՀԿ-ն գտնում է, որ երկրում նման գործընթաց սկսելու անհրաժեշտություն կա՝ թող հայտարարի այս պահին՝ հստակ ու առանց ավելորդ սեթեւեթանքի։

(ԲՀԿ-ն միայն երեկ հստակ հայտարարել է, որ չի միանալու «ոչ»-ի շարժմանը։ «Մենք հանում ենք վերարտադրության խնդիրը, այն առումով, որ ներկա փուլում հայտարարվել է այն, որ վերարտադրության մեխանիզմը գոյություն չունի։ Քաղաքական մենիշխանության խնդիրը լուծվում է», երեկ հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Հետեւությունների համար այլ առիթներ էլ կունենանք):

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31