Աստանայում ընթացող ձյուդոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը մեդալների համար պայքարում շարունակում է կորուստներ տալ:
Այսօր տատամի մտած 66 կգ քաշային Արսեն Ղազարյանը եւ 52 կգ քաշային Ժաննա Ստանկեւիչը մեկնարկային գոտեմարտերում մեկական հաղթանակ տանելուց հետո այնուհետեւ պարտվեցին ու զրկվեցին մեդալների համար պայքարելու հեռանկարից:
Թեեւ ձյուդոյում նույնպես գործում է սփոփիչ գոտեմարտերի հասկացությունը, սակայն ի տարբերություն ըմբշամարտի, այստեղ մարզիկը պետք է ինքը հասնի քառորդ եզրափակիչ, որտեղից էլ ուժի մեջ է մտնում սփոփիչ գոտեմարտերի կանոնը: Այնպես որ, մենք այսօր էլ մեդալ չենք ունենա:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ injudo.eu-ի