Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատմական Հայաստանը 100 տարի անց» գիրքը կներկայացվի Կանադայում

Օգոստոս 25,2015 11:22

Սեպտեմբերին Մեթյու Կարանյանը Կանադայի երեք քաղաքներում կներկայացնի իր «Պատմական Հայաստանը 100 տարի անց» գիրքը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Մեթյու Կարանյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ Կանադայում գրքի ներկայացումը կազմակերպել է Կանադայում Հայաստանի դեսպանատունը:

Historic Armenia Cover_Web

«Պատմական Հայաստանը 100 տարի անց» գիրքը հին Հայաստանի առաջին պատմական ուղեցույցն է: Գրքում ներառված են 125 գունավոր լուսանկարներ եւ քարտեզներ, որոնք ցույց են տալիս Արեւմտյան Հայաստանը:

Գիրքը առաջին անգամ կներկայացվի սեպտեմբերի 11-ին Թեքեյան կենտրոնում, 12-ին՝ Կանադայում Հայաստանի դեսպանատանը: Իսկ երրորդ օրը՝ սեպտեմբերի 13-ին, գիրքը կցուցադրվի Հայկական համայնքային կենտրոնում:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31