Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ մոտ ճարտարապետն էր ցնդո և գյուղապետն էր ցնդո». մշակույթի փոխնախարարի մշակութային բառապաշարը

Օգոստոս 25,2015 11:20

168.am կայքում հրապարակված մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի հարցազրույցը պարզապես խայտառակություն է: Օձունի վերականգնման մասին նրա խոսքը լի է ոչ միայն ապատեղեկատվությամբ, այլև փոխնախարարին ոչ վայել, չափի սահմանն անցնող, իր բառապաշարի «շտեմարանից» օգտագործված ժարգոնային (…«մեզ մոտ ճարտարապետն էր ցնդո և գյուղապետն էր ցնդո») արտահայտություններով:

Սա, իհարկե, ինքնապաշտպանության միջոց է` իրականությունը չընդունող, կամքից թույլ մարդու: Արև Սամուելյանը չափի զգացողությունն այնքան է կորցրել, որ մոռանում է, որ երբ ես 30 տարի առաջ սկսեցի զբաղվել Օձունի տաճարի հետազոտությամբ ու ուսումնասիրությամբ, վերջինս կարմիր վզկապով դպրոց էր հաճախում, և առավել ևս մոռացել է, որ անցյալ տարի հուշարձանների օրվա կապակցությամբ «ԱՐ» հեռուստաընկերության լրագրողի հետ հանդիպումից առաջ զանգահարեց ինձ՝ խնդրելով, որ շատ չլուսաբանեմ Հնեվանքում իրենց կողմից կատարված խայտառակ վերականգնողական աշխատանքները:

 

Օձունի վերականգնման նախագծի հեղինակ, ճարտարապետ Միշա Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31