Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է դրամական փոխանցումներն այսուհետ ստանալ և ուղարկել “Անելիք” համակարգով անմիջապես Visa քարտերին

Օգոստոս 25,2015 11:02

ՎՏԲ-Հայաստան բանկում մեկնարկել է նոր ծառայություն Anelik-Visa Direct, որի շրջանակում դրամական փոխանցման ծառայությունից օգտվող  ֆիզիկական անձինք կարող են Անելիք համակարգով ստանալ կամ ուղարկել դրամական փոխանցումներ անմիջապես Visa վճարային քարտերին առանց Բանկ հաճախելու կամ Call Center զանգելու:

Anelik-Visa Direct ծառայության միջոցով ֆիզիկական անձինք անկախ գտնվելու վայրից կարող են ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ աշխարհի ավելի քան 200 երկրներ/ից Visa քարտերին, բացառությամբ Արգենտինա, Վենեսուելա, Կոլումբիա, Կուբա, Իրան, Հյուսիսային Սուդան, ԱՄՆ, Հնդկաստանի և ՌԴ (սա ժամանակավոր սահմանափակում է, որը մշակման փուլում է) բանկերի կողմից թողարկված քարտերի: Դրամական փոխանցումներ կարելի է իրականացնել ՌԴ ռուբլի, ԱՄՆ դոլլար և Եվրո արժույթներով: Դրամական փոխանցում կատարելու համար ուղարկողը Բանկում պետք է`

·      ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ,

·      տեղեկացնի իր հասցեն և արդյոք նա հանդիսանում է ՀՀ ռեզիդենտ,

·      հայտնի փոխանցումը ստացողի ԱԱՀ և Visa քարտի համարը:

Տվյալ ծառայության դեպքում դրամական փոխանցման ուղարկման երկիր կամ քաղաք նշելու անհրաժեշտություն չկա, պետք է ընդամենը ճշտել չկա այն արդյոք բացառություն կազմող երկրների ցանկում:

Ծառայության մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի www.vtb.am պաշտոնական կայքի “Դրամական փոխանցումներ” բաժնում:

VTB

Լրացուցիչ տեղեկություն

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ
Գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժին
հեռ. 51-37-49 (ներք. 34 14)
էլ.-հասցե` [email protected]
կայք` www.vtb.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31