ՀՀԿ-ն ի՞նչ է ասելու Վենետիկի հանձնաժողովին, թե ինչու չի ընդունել հանձնաժողովի առաջարկները, ՀՀԿ խոսնակ Է. Շարմազանովն ասաց. «Մենք շատ ենք կարեւորում Վենետիկի հանձնաժողովի գնահատականները, բայց նրանց բոլոր գնահատականները կամ դիտողությունները չենք կարող ընդունել։ Կլինեն հարցեր, որտեղ նրանք կունենան իրենց կարծիքը, կլինեն գնահատականներ, որտեղ մենք կունենանք մեր կարծիքը։ Վենետիկի հանձնաժողովը շատ եմ հարգում, շատ եմ ընդունում, բայց այն Ավետարանը չի, որ հալած յուղի պես բոլոր առաջարկներն ընդունենք»։
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ էիք դիմել, եթե չէիք ընդունելու նրանց կարծիքը, ՀՀԿ-ականը հակադարձեց. «Ո՞վ է ասում։ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը շատ կարեւոր է մասնագիտական առումով, եւ կարեւորագույն դրույթների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում