ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի «Սինքֆիլդի գավաթ» գերմրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով ոչ-ոքի արեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Նրանք, ինչպես նաեւ Անիշ Գիրին 1,5-ական միավորով բաժանում են 2-րդից 4-րդ հորիզոնականները: Իսկ մրցաշարային աղյուսակը հարյուր տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորում է Վեսելին Տոպալովը:
«Սինքֆիլդի գավաթին» մասնակցում են աշխարհի 10 ուժեղագույն շախմատիստները:
Այսօր երրորդ տուրում Արոնյանը խաղում է Գիրիի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ