Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մարգարյան. «Գնանք հանդիպման, որ ի՞նչ անենք». «Հրապարակ»

Օգոստոս 25,2015 10:31

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը փաստարկեց, որ ՕԵԿ-ի ներկայացրած առանցքային 5 պահանջներից ոչ մեկը հաշվի չեն առել:

– Հաշվի առնելով, որ այդպիսի փաստաթուղթ է ներկայացվել, ու չեն ընդունվել ՕԵԿ-ի առանցքային առաջարկները, ընդունելո՞ւ եք Սերժ Սարգսյանի հետ հանդիպման հրավերը:

– Այս պահի դրությամբ մենք ոչ մի հրավեր չունենք, բայց եթե լինի էլ, բնականաբար, մեր առաջարկները քանի որ չեն ընդունվել այս նախագծում, գնանք հանդիպման, որ ի՞նչ անենք:

– Եթե դեմ եք այս փոփոխություններին, ենթադրվում է, որ կպայքարեք դրա դեմ, կմիանաք «ոչ»-ի միասնական ճակատին, որը ՀԱԿ-ն է նախաձեռնել:

– Ինձ թվում է՝ սկսվում է նոր փուլ, երբ վերջնական տեքստը կհրապարակվի, կլինի վերջնական որոշում մեր առաջարկների հետ կապված, մենք մեր պայքարի ռազմավարության եւ մարտավարության մասին անպայման կհայտնենք, մենք, իհարկե, պայքարելու ենք, ձեռքներս ծալած չենք նստելու, որպեսզի ունենանք մի այնպիսի սահմանադրություն (եթե ցանկություն կա փոխել մեր սահմանադրությունը, որպեսզի վերացնենք մենիշխանությունը), որում իրականում կամրագրվեն այնպիսի նորմեր, որ վերջ կդնեն քաղաքական մենիշխանությանը, եւ իրականում խորհրդարանին կօժտենք բարձր լիազորություններով։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31