Կարկուտից և ուժեղ քամուց վնասված այգիներում անհրաժեշտ է`
– Անհապաղ բարձրացնել վազի հողի վրա ընկած հատվածները, տեղադրել հենակներ, ստեղծել պայմաններ բնական օդափոխության ապահովման համար
– Կտրել ու հեռացնել վազի ուժեղ վնասված մատերը, վերականգնման ոչ ենթակա շվերը և խիստ վնասված ողկույզները
– Ողկույզների փտումը կանխելու համար (որը շատ հավանական է) խորհուրդ է տրվում այգիները սրսկել Բոտրանի 1,0 – 1,5 կգ/հա նորմայով կամ Տելդորի 1,0 կգ/հա նորմայով:
Կարդացեք նաև
Արարատի և Արմավիրի մարզերում խաղողի այգիներում նկատվում է մոխրագույն փտում հիվանդության առանձին օջախներ, իսկ որոշ տեղերում` ողկույզների փտման ավելի հաճախակի հանդիպող դեպքեր:
Օջախային վարակի դեպքում բուժումները կարելի է կատարել ձեռքի սրսկիչներով` սրսկելով միայն վարակված վազերը, իսկ մասսայական վարակի դեպքում կատարել համատարած սրսկումներ` օգտագործելով Բոտրան 1,0 – 1,5 կգ/հա կամ` Տելդոր 1,0 կգ/հա:
Իսկ եթե նկատվում են նաև խաղողի ալրացողի հետքեր, ապա ցանկալի է սրսկումը կատարել Զատո կամ Զատո սթար թունաքիմիկատներից որևէ մեկի 0,4 – 0,6 կգ/հա նորմայով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին