«Herbalafe»-ի հայաստանյան ներկայացուցչության նախկին տնօրեն Արամայիս Ալավերդյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տարածել , որում մասնավորապես նշել էր, որ ընկերության տնօրինությունն իրեն հեռացրել է աշխատանքից՝ գրասեղանին և կոստյումի վրա Հայոց ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ՝ «Անմոռուկը» տեղադրելու և փակցնելու համար:
Հեռացման հրամանի պաշտոնական ձևակերպման մեջ նշվում է, որ «Ֆիլուետ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի հունիսի 23-ին տեղի ունեցած ժողովը, ի թիվս այլնի, կայացրել է նաև հետևյալ որոշումը՝ 1. 24.06.2015թ.-ից դադարեցնել Ընկերության տնօրեն պարոն Արամայիս Ալավերդյանի լիազորությունները և ազատել նրան իր զբաղեցրած պաշտոնից:
Մանրամասներին կարող եք ծանոթանա «168.am»-ի կայքում