Աստանայում մեկնարկած ձյուդոյի աշխարհի առաջնության առաջին իսկ օրը Հայաստանը կորուստը տվեց: Մեր առաջատարը՝ մինչեւ 60 կգ քաշային կարգային Հովհաննես Դավթյանը հենց առաջին գոտեմարտում պարտվեց ֆրանսիացի Վինսենտ Լիմարին ու դուրս մնաց մեդալների համար պայքարից:
Վաղը տատամի կմտնեն 60 կգ քաշային Արսեն Ղազարյանը, որի մեկնարկային մրցակիցը Ֆահիմ Աբդուլ Ֆազլին է՝ Աֆղանստանից: Մեր միակ կին մասնակիցը՝ 52 կգ քաշային Ժաննա Ստանկեւիչը, ուժերը կչափի իսրայելցի Ռոնի Շվարցի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ