Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիայի քաղաքական դաշտն ագրեսիվանում է». պատմաբան

Օգոստոս 24,2015 17:54

«Թուրքիայի Սահմանադրությունը պահանջում է, որ ամենաշատ ձայներ ստացած ուժը փորձի կոալիցիա ձևավորել, և, հետևելով այդ իրավական նորմին, տեղի են ունենում բանակցություններ: Սակայն Թուրքիայում անցկացվող բանակցություններն ի սկզբանե տապալված են, որովհետև կողմերի միջև քաղաքական ու գաղափարական կարևոր հակասություններ կան»,- այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց պատմաբան Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով նոյեմբերին Թուրքիայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Պատմաբանի կանխատեսմամբ՝ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցությունից մի քանի անգամ ավելի ձայներ է հավաքելու և դրա համար ոչինչ չի խնայելու. «Բացի միանձնյա կառավարման ձևավորումից, ցանկացած այլ տարբերակ Էրդողանի համար անընդունելի է: Եվ Թուրքիայի քաղաքական դաշտն ագրեսիվանում է: Ագրեսիվացման տեմպերը մինչև նոյեմբեր ավելի կխորանան, և Թուրքիայի իշխանությունները քաղաքական խնդիրները կլուծեն ագրեսիվ դաշտում»,- կարծում է Ռ. Մելքոնյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31