«Նրանք հանդիպեցին: Լուռ էին: Լուռ էին,բայց խոսուն էին նրանց հայացքները: Հեռախոսախցիկի ապակին միակ բանն էր,որ բաժանում էր նրանց:Ծառերը թափանցում էին ապակու մեջ,սակայն դա չէր խանգարում նրան տեսնելու Սասկիայի աչքերը: Աչքեր, որոնք մի ամբողջ վեպ էին պատմում: Զգացմունքները հանդիպում էին մեկմեկու` հեռախոսախցիկի ապակու մոտ:Եվ լուռ էին նրանք, բայց խոսուն էին աչքերը նրանց»:
Թվում է,թե այս ամենը տևում է րոպեներ,գուցե ժամեր: Բայց ոչ: Իրական կյանքում սա կտևի մոտ մեկ ու կես վայրկյան:Իսկ ինչպես է հաջողվում արվեստագետին «Երկարաձգել ժամանակը»: Այո,դա հնարավոր է: Արվեստում դու կարող ես ոչ միայն «Երկարաձգել ժամանակը», այլև «Կանգ տալ նրան»,«Ետ տալ», անել այն ինչ ուզում ես, քանզի դու Ազատ ես: Ահա թե ինչն էլ կանվանենք Կինոյի արվեստ: Այն լոկ երևույթների նկատումն ու գեղարվեստական տեսքով մատուցումը չէ: Այն բացահայտումների մի ամբողջ տարափ է, որի կիզակետը մարդն է: Թվում է, թե հեռախոսախցիկի ապակու մեջ ծառերի արտացոլումը անպետք, երկրորդական դետալ է, որը կարող էր նաև չլինել:
Բայց եղեք ուշադիր: Այնտեղ, այդ ծառերում դուք գուցե գտնեք երաժշտություն, Ձեր հարևանին դա կհուզի, երրորդին`կօգնի բացահայտել կապը հայացքի և արտացոլման միջև,իսկ մեկ ուրիշին ուղակի գեղագիտական հաճույք կպարգևի: Տեսնում եք,որքան շատ բան կարող ենք բացահայտել կյանքի այնքան շատ և միաժամանակ քիչ մեկ ու կես վայրկյաններում: Դրանք մեռնում են մինչ կսկսվեն հաջորդները,իսկ մենք մոռանում ենք նրանց մասին: Եվ այդպես շարունակ: Դրանք պարտադիր չէ որ լինեն սիրային հանդիպումներ, մանկական զարմանքի դրսևորում, մահ, մեղսագործություն, ապաշխարում, կամ… մտքներումդ մի այլ օրինակ բերեք ինքներդ: Դա կարող է լինել հասարակ մի տեսարան: Արևի փոքրիկ ճառագայթ,որը ընկել է պատուհանագոգին դրված Ձեր գրքույկին: Նա անչափ գեղեցիկ լուսախաղ կտա, մինչև ամպը կծածկի նրան և նա հավետ կկորչի: Ստեղծագործողը առաջնահերթ այն նկատում է, ապա նրանում ներդնում է իրենը…
Ավելի ճիշտ կլինի ասել «Իր աչքերով է» այն ներկայացնում, քանզի բոլոր ստեղծագործությունները մի բանի մասին են`«Կյանքի» և մենք դա տեսնում ենք տարբեր «աչքերից»: Արվեստագետի խնդիրն է ներկայանալ իր «Նոր աչքերով», ու ցույց տալ մի բան,որը դեռևս այլ աչքերով ոչ ոք չի ներկայացրել: Կինոն պահանջում է շատ բան: Իսկ սա ընդամենը դրա կմախքն է,որի վրա կկառուցվի վարպետությունը, գիտելիքը, բանիմացությունը և շատ այլ բաներ,որոնք քեզնից կպահանջի այս խանդոտ արվեստը: Տեսնել, նկատել ու ….հիանալ: Եթե հիացնում է ,ուրեմն կարելի է այնպես անել, որ ոմանք էլ հիանան դրանով…Կապ չունի թե ովքեր կլինեն նրանք… Բայց դու կկիսվես նրանց հետ..Կօգնես նրանց նկատելու, և հաջորդ անգամ նրանք կտեսնեն ու կնկատեն, կհիանան: Բայց այստեղ գուցե հնչի Շոպենի նոկտյուրնը, կամ ավելի մոտ մի բան… Բրահմսի ադաջիոն…
Կարդացեք նաև
Մանե
Thank you !!