Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ թալանին» նախաձեռնությունը կոչ է անում բոլորին չտրվել սպառնալիքների, ոչ մի դեպքում չստորագրել նման փաստաթուղթ

Օգոստոս 24,2015 17:23

Հարգելի հայրենակիցներ, այս անգամ ևս իշխանություններն անցնում են հերթական անօրինական և կեղտոտ գործողություններին: Վերջին օրերին անընդհատ տեղեկություններ ենք ստանում, որոնց համաձայն ինչ-որ մարդիկ, ներկայանալով պետական աշխատող, մանր և միջին բիզնեսի ներկայացուցիչներից ստորագրություններ են հավաքում, պարտադրելով հոսանքի համար վճարել թանկացված սակագնով, և սպառնում չվճարելու դեպքում հոսանքազրկել:

Ուզում ենք բոլորին հիշեցնել, որ Սարգսյան Սերժի հայտնի հայտարարության մեջ նշված է, որ կառավարությունն իր վրա է վերցնում ամբողջ բեռը և կսուբսիդավորի հոսանքի ավելացրած արժեքը մինչև աուդիտի ավարտը: Այնտեղ ոչ մի խոսք չի գնում փոքր, միջին և խոշոր բիզնեսներին չֆինանսավորելու մասին։ Չնայած, որ արված հայտարարությունը և դրանից հետո բխող գործողությունները հակասում են իրար, մենք համոզված ենք, որ այս ապօրինությունները թույլատրվել են անձամբ Սարգսյան Սերժի կողմից։ «Ոչ թալանին» նախաձեռնությունը կոչ է անում բոլորին չտրվել սպառնալիքների, ոչ մի դեպքում չստորագրել նման փաստաթուղթ:

Եթե նման այցելություններ կունենանք, խնդրում ենք շտապ հայտնեք մեզ [email protected] էլեկտրոնային հասցեին, կարող եք նաև կապ հաստատել մեր կայքի միջոցով` vochtalanin.am, կամ նամակ ուղարկել ֆեյսբուքում «Ոչ թալանին» նախաձեռնության պաշտոնական էջին ։

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31