Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայցում եմ հանրության ներողամտությունը, գիտակցում եմ սխալս և զղջում». Տարեց ցուցարարին ապտակած ոստիկան. 1in.am

Օգոստոս 24,2015 16:50

Ոստիկանի ագրեսիվ վարքը տեսանկարահանված է, և բոլորն են տեսնում, թե ինչպես է հարվածում ակտիվիստին։ Իսկ ակտիվիստի կողմից որևէ պատասխան չկա։ Սակայն Արթուր Վարդգեսյանը տեղափոխվել է հիվանդանոց, «Առաջին լրատվական»-ի հարցերին նա պատասխանեց հիվանդասենյակում՝ հույժ գաղտնի պահելով իր առողջական խնդիրները։ Նրա հիվանդանոց հայտնվելը տարակուսանքի տեղիք է տվել, քանի որ ոչ մեկը չի նկատել, որ ոստիկանի նկատմամբ բռնություն է կիրառել, և այդ մասին որևէ կադր չկա այդ օրվա միջադեպը արձանագրած տեսանյութերում։ Մինչ քննությունը կպարզի՝ ինչ է եղել իրականում, և ինչ պատժի կարժանանա «հրեշտակ» ոստիկանը, նախ՝ հարցրինք ակտիվիստների պահանջի մասին։

– Ցուցարարները պահանջում են, որ հրապարակավ ներողություն խնդրեք բոլորից. ի՞նչ եք պատրաստվում անել։

– Նախևառաջ ես հայցում եմ իմ գործընկերների, հանրության, համաքաղաքացիների ներողամտությունը, որովհետև դրսևորել եմ ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ, գիտակցում եմ իմ կատարած սխալը և պատրաստ եմ պատասխանատվություն կրել իմ բոլոր գործողությունների համար։

– Պահանջում են հրապարակավ գնալ և ներողություն խնդրել Հակոբ Նազարյանից։

– Ես պատասխանեցի Ձեր հարցին, չեմ ուզում կրկնել, ծառայողական քննությունը ամեն ինչ իր տեղը կդնի։

– Այսքանո՞վ եք սահմանափակվում, չե՞ք պատրաստվում հրապարակավ ներողություն խնդրել։

– Ես այսքանով եմ սահմանափակվում…

– Հակոբ Նազարյանը պահանջում է, որ քրեական գործ հարուցվի, և Դուք պատժվեք ըստ արժանվույն։ Նման ընթացք կարո՞ղ է ստանալ գործը։

– Բնականաբար, քաղաքացու իրավունքն է, և համապատասխան կարգով նա կարող է բողոքարկել, և ծառայողական քննությունից ելնելով՝ դա կարող է իր համապատասխան արձագանքը ստանալ։

– Ցուցարարները այնտեղ գտնվող Վալերի Օսիպյանին հարցնում էին, թե արդյոք Դուք զղջո՞ւմ եք Ձեր արածի համար։

– Ես չցուցաբերեցի համապատասխան զսպվածություն տվյալ պարագայում, որի համար նորից եմ կրկնում՝ համաքաղաքացիներից, իմ գործընկերներից, հանրությունից հայցում եմ ներողություն։ Դեպքը տեղի է ունեցել, տհաճ իրավիճակում…. իմ չզսպվածության համար։

–Այդ միջադեպից հետո քննարկվում է այն, որ անկախ նրանից՝ ցուցարարները ինչպես իրենց կպահեն ոստիկանների նկատմամբ, նույնիսկ եթե հայհոյանք կամ վիրավորանք կհնչեցնեն, պետք է ոստիկանները պատշաճ դրսևորվեն և բռնություն չկիրառեն։ Դուք տեղյա՞կ էիք դրանից, որ անկախ ամեն ինչից, ինչպես կպահի ցուցարարը, նման հակահարված չպետք է տայիք։

– Բնականաբար, այո։ Որպես ոստիկան՝ ես չեմ ցուցաբերել համապատասխան զսպվածություն, գործել եմ ոչ պրոֆեսիոնալ, զղջում եմ արարքիս համար և պատրաստ եմ կրել պատասխանատվություն։

Գայանե Սարիբեկյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Նման մարդիկ իրավունք չունեն կրելու ՀՀ ոստիկանի համազգեստը: Նա դեռ չի գիտակցել իր սխալը ու փորձում են այլ երանգ տալ միջադեպին: Պետք է ներեղություն խնդրի ու պետք է հեռացվի համակարգից, այլապես մեր երկրում դրական տեղաշարժ չի լինի:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31