Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ ղեկավարները տիրապետում են միայն մսագործի դանակին ու կացնին. Հր. Բագրատյան

Օգոստոս 24,2015 16:10
Hrant bagratyan

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքում վերլուծել է տնտեսական իրավիճակն աշխարհում.

Համաշխարհային տնտեսությունը ցնցումներ է ապրում։ Դեռևս 2008-ից հետո ասել էինք՝ ոչինչ չի արվել ֆինանսական շուկաների հավասարակշռության համար, ու կանխատեսել էինք նոր ցնցումներ։ Նկատի ունեցեք, ոչ թե ընդհանրապես աշխարհի համար, այլ առանձին ռեգիոնների համար։ Հերթը Չինաստանինն է, որը մինչ այժմ շահում էր ցածր նավթի գներից։ Ամերիկացիները ձևը գտել են. հունիս-օգոստոսին չինական արժեթղթերը նվազել են 60%-ով։ ԱՄՆ-ն սկսել է այդ կերպ կանխիկ դոլարը ետ տանել նահանգներ։ Չինաստանը մի զենք ունի՝ բացառիկ մեծ ներքին շուկան։ Որքան է այն արդյունավետ՝ կերևա առաջիկայում։

Ցնցումների հիմնական նպատակն է. թող որ մենք տուժենք, բայց դուք կտուժեք տասնապատիկ շատ։ Հայաստանն էլ փոխանակ շահի էներգակիրների ցածր գներից, տուժում է բացարձակապես սխալ պետական պայմանագրերի պատճառով։ Հանրապետականները մեզ ասում էին. չե՞ք ուզում մեր երկիրը շահի էժան էներգակիրներից, ինչի՞ եք դեմ հայ-ռուսական պայմանագրերին։ Հիմա գազն այսօր աշխարհում վաճառվում է 88 դոլարով, մենք՝ 169-ով + 160 դոլար էլ ներքին ծախս։ Դրամի գործերը նույնպես լավ չեն։ Աստիճանաբար ազատ շուկայական փոխարժեքին անցնելու փոխարեն (երբ ես ասում եմ ազատ փոխարժեք, նկատի ունեմ այն ազատ փոխարժեքը, որը գոյանում է տրանսֆերտները ստերիլիզացնելուց հետո) ունենք ֆիքսված ու 1-2 տարին մեկ գահավիժող կուրս։ Որովհետև մեր ԿԲ ղեկավարները տիրապետում են միայն մսագործի դանակին ու կացնին։ Այլ գործիքակազմ նրանք այսօր չունեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31