Շարունակվում են Մաշտոցի պողոտայի և Սարյան փողոցի միջև ընկած այգու վերակառուցման աշխատանքները: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Տարոն Մարգարյանը հանձնարարել է գործընթացը պահել ամենօրյա հսկողության ներքո և աշխատանքներն ավարտել նախատեսված ժամկետում:
Վարչական շրջաններում շարունակվում են փոսանորոգման և փոսալցման աշխատանքները: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է աշխատանքների պատշաճ կազմակերպման և որակի ապահովման նպատակով տեղերում սահմանել մշտական հսկողություն:
«Երևան ջուր» ընկերության տնօրենը զեկուցել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են հեղեղատար համակարգերի մաքրման աշխատանքները: Հանձնարարվել է ապահովել համակարգերից դուրս բերված աղբի արագ տեղափոխումը:
Երևանի քաղաքապետարան