Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. Սահմանադրական փոփոխությունների նախագիծը նահանջ ունի անգամ գործող Սահմանադրությունից

Օգոստոս 24,2015 15:47

«Ես համաձայն եմ, որ կան որոշակի դրույթներ, որոնք վիճարկելի են, որոնք ավելի մեծ հստակեցման կարիք ունեն»,- օգոստոսի 24-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին, ասաց ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ սպասվող հանրաքվեն նման չի լինելու այն հանրաքվեներին կամ ընտրություններին, որտեղ պետք է լինեն անտարբերներ. «Ամբողջությամբ փոփոխվում է կառավարման համակարգը եւ դրան ինչ-որ մեկը չի կարող անտարբեր նայել: Հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է սա գիտակցի, եւ եթե իրականում մենք ուզում ենք փոփոխություններ, իրականում կարող ենք այս դժվարությունները հաղթահարել, մենք պետք է գնանք դրան»:

Ըստ նրա՝ առանց մեծամասնության կառավարում հնարավոր չէ իրականացնել. «Եթե այդ կայուն մեծամասնությունը չձեւավորվի, խորհրդարանական կառավարման դեպքում քաոսային իրավիճակներն անխուսափելի են, որովհետեւ երբ որ պատասխանատվությունը մեծանում  է եւ բաշխվում է ուժերի մեջ … Այ դուք տեսնում եք մի փոքր կուսակցությունում չորս հոգու դեպքում հինգ կարծիք կարող է լինել»:

Ասուլիսին էր մասնակցում նաեւ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանը: Նա չհամաձայնեց Կարինե Աճեմյանի հետ, իսկ անդրադառնալով նրա արտահայտած վերջին մտքին՝ նա ասաց, որ դա նորմալ է. եթե ժողովրդական կուսակցություն է, այդպես պետք է լինի:

«Ես ոչ թե կողմ եմ այս համակարգին, այլ կողմ եմ խորհրդարանական կառավարման համակարգին: Այս տարբերակը իմ հավանությանն արժանանալու համար դեռ երկար ճանապարհ պետք է անցնի, եւ ես այս պահին հաստատապես չեմ հայտարարի, որ ես պաշտպանում եմ այս նախագիծը: Եթե փոփոխությունները լինեն, եթե իշխանության ճյուղերի տարանջատումը հստակ լինի, եթե այս նախագիծը ժողովրդավարության սկզբունքների առումով քայլ առաջ լինի, քան գործող Սահմանադրությունը, իհարկե՛, ինձ ոչինչ չի խանգարի ասելու, որ ես կարող եմ կողմ քվեարկել այս տարբերակին: Բայց այս տարբերակը առայժմ մի քանի առումներով նահանջ ունի անգամ գործող Սահմանադրությունից: Եթե գործող Սահմանադրությունը ժողովրդավարության լուրջ էլեմենտներ էր պարունակում, խոսքը նախագահի, ԱԺ ընտրությունների մասին է, այստեղ մենք առնվազն ժողովրդավարության մեկ մակարդակ պակաս ունենք, դա նախագահի ուղղակի ընտրության ինստիտուտի վերացումն է»,- ասաց նա:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31