Լրահոս
Օրվա լրահոսը

Այվազյանը վրդովված է. «Հերի՛ք ա, թող ցույց տան թուղթը, պատրաստ եմ բոլորի ներկայությամբ ուտել» (Տեսանյութ)

Օգոստոս 24,2015 15:39

Այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն անդրադարձավ վրացական Տաբածղուրի լճից ձուկ բռնելու արգելքի հետ կապված բարձրացրած աղմուկին: Հիշեցնենք, որ Տաբածղուրի գյուղի բնակիչները դատի են տվել ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանին եւ պահանջում են անվավեր ճանաչել Վարդան Այվազյանի կազմակերպությանը Վրաստանի բնապահպանության նախարարության տված լիցենզիան, որով Տաբածղուրի լճից ձուկ բռնելու նրանց իրավունքը սահմանափակվում է:

Ըստ Վարդան Այվազյանի, չեն հիշում իր արած լավությունները Տաբածղուրի գյուղին. «Չգիտես ինչու Վրաստանից սկսած ինֆորմացիաներ են գալիս, թե ինչ է ուզում Այվազյան Վարդանը: Եկեք հասկանանք ինչի մասին է խոսակցությունը: Լիճը վարձակալությամբ է վերցված, բայց ոչ Այվազյան Վարդանի, այլ՝ Այվազյան Վարդանի մոտիկների կողմից: Լճի ամբողջ մեջի ունեցած բարիքը պատկանում է տվյալ գյուղին: Հայտարարել եմ մեկուկես ամիս առաջ Վրաստանի թերթերով, հեռուստատեսությամբ, հայտարարում եմ նորից այստեղ: Դա շրջանառում են, որպեսզի ունեզրկեն եւ հետագայում գյուղացիքին գցեն պարտքերի տակ: Մտել այնտեղից հող են հավաքում: Ասում են, թե պիտի ես պայթեցնեմ Բաքու-Ջեյհան նավթամուղը, որ լիճը կեղտոտեմ»:

Վարդան Այվազյանն ասաց, որ իր տակը, այսպես ասած՝ փորում են. «Ինձ մոտեցել եւ առաջարկում են որոշակի տոկոսներ, որպեսզի այդ ամբողջը վերացնեն: Երբ հիմա ինձ են քննադատում՝ անհասկանալի է: Բաքու-Ջեյհան շինարարության համար գյուղից ձերբակալեցին 14 հոգու, ո՞ւր էին այդ հայկական սիրված մարդիկ: Հենզել պատգամավորի հետ միասին 9 հոգու ազատեցինք, վերանորոգեցինք ամբողջ գյուղը: Հետեւությունը թողնում եմ հոդվածները գրողներին, ցավում եմ: 37.5 միլիոնը չկարողացան մարսել, 7 տարի է, ես ասում եմ եւ մինչեւ հիմա ասում եմ՝ ես մեղավորություն չունեմ: Մինչեւ անգամ ԱՄՆ-ի դատարանը 4 անգամ ինձ ասել է՝ տվյալ անձը մեղավոր չի: 7 տարի է՝ դա անընդհատ կրկնում է: Կամ Մելիք գյուղից խոսենք, Գլոբալ գոլդից: Չեն կարողանում մարսե՞լ, որ արդարադատության համակարգը իմ կողքն է: Վրաստանում հաղթում եմ, չգիտես ինչու, ԱՄՆ-ում հաղթում եմ դատարաններում, մենակ այստեղի թերթերում չեմ կարողանում: Հիմա էլ ասում են, թե Բաքու-Ջեյհան եմ տրաքացնելու, հասկանում եք, հերիք ա: Անձնական գործերը հերիք ա: Թող ինձ ցույց տան գյուղից մեկ բնակչի դիմում, որը դիմել է այս կազմակերպությանը ձուկ որսալու համար, իրեն մերժել են: Այդ թուղթը պատրաստ եմ բոլորի ներկայությամբ ուտելու: Թող ցույց տան: Բոլորին հայտարարում եմ՝ 50 տոկոսը բռնողինն է, 50 տոկոսը գյուղի սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելուն է գնում»:

Հարցին՝ վրացական իշխանությունների մա՞տն է խառը՝ Վարդան Այվազյանը չհամաձայնեց. «Ոչ, կա ոմանց անձնական շահը: Չեք հավատում, հենց հիմա կարող եք զանգել, հանդիպել սրբազանի հետ, սա իրենցն է»:

Նա ասաց, որ այս թեմայով եւ իր ցանկացած դատական գործի հետ կապված պատրաստ է մանրամասն նստել եւ բանավիճել, ապացուցել իր ասածը. «Գիտե՞ք ինչ կա, գոյություն ունի տականքության չափ, բայց ոչ սրիկաների համար: Չեմ կարողանում իսկականից հասկանամ, թե իրենց նպատակն ինչ է: Ինչ է որ հայի ձեռքից առնեն տան ինչ-որ մեկի՞ն, որ հետո չկարողանա՞ն, հա՞, դա՞ է ուզածը: Որ գալիս են ինձ ասում են, որ տվեք այսքան տոկոս, որ ընդհանրապես ձենները վերանա, շարունակե՞մ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31