Լրահոս
Օրվա լրահոսը

Բլոգերային ճանաչողական ճամփորդություն՝ «Պատմություններ հարևաններից»

Օգոստոս 24,2015 15:36
turqia Hayastan

Օգոստոսի 25-ին «Պատմություններ հարևաններից» խորագրով բլոգերային ճանաչողական ճամփորդության մասնակիցները կհանդիպեն Երևանում: Օգոստոսի 16-ից մինչև սեպտեմբերի 1-ը 20 երիտասարդ մասնակիցներ՝ տասը Հայաստանից, տասը Թուրքիայից, հավաքվել են միասին ճամփորդելու Թուրքիայով և Հայաստանով: Իրենց տպավորությունների մասին նրանք գրում են https://nachbarschaft.orient-netzwerk.de/ բլոգում: Նրանց հաղորդակցման լեզուն գերմաներենն է:

Առաջին օրվա տպավորությունների մասին թուրք մասնակից Իպեկը ոգևորված գրում է. «Երբ էլ դիմեմ որևէ մեկին, անկեղծ զրույց է ծավալվում: Մենք բոլորս այստեղ ենք, քանի որ միմյանց հետ խոսել ենք ցանկանում»: Իր բլոգերային գործընկերուհի Նազլին հավելում է. «Կարևոր է, որ մենք խոսենք պատմությունից, ցեղասպանությունից, բայց նաև՝ մեր ընդհանրություններից»: Թեև, ինչպես Միքայելն է ասում, հաճախ է հարց ծագում՝ ինչը ում է պատկանում, ինչը ով է հնարել, «բայց կապ չունի, մենք կարող ենք միասին պարել, միասին ուտել: Մենք նույն պարերն ունենք, միևնույն կերակուրները, միևնույն սովորույթները»:

Ճամփորդությունն սկսվել է օգոստոսի 16-ին՝ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Այնտեղ ուսանողները ծանոթացել են լրագրության հիմունքներին, հանդիպել թուրքական հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և խորացրել հարցազրույց վարելու հմտությունների մասին իրենց գիտելիքները, որոնք գործնական կիրառություն են գտել Թուրքիայում ապրող փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ զրույցներում: Այնուհետև գերմանացի պատմաբան Մեթին Յիլդիրիմի ուղեկցությամբ բլոգերները հայ և թուրք ժողովուրդների պատմության հետքերով մեկնել են Սամսուն, Օրդու և Տրապիզոն:

Երևանում՝ բլոգերային ճամփորդության վերջնականգառում, լրատվամիջոցներն ու հարցազրույցները նույնպես առաջնային են լինելու: Մասնակիցները կհավաքեն հայ-թուրքական ընտանեկան պատմություններ, կծանոթանան նաև ազգային փոքրամասնությունների, օրինակ՝ եզդիների ու մոլոկանների հայաստանյան իրականությանը: Բացի այդ՝ նրանք առօրյա կյանքի ու խնդիրների մասին կզրուցեն ներգաղթյալների, ինչպես նաև այնպիսի խոցելի խմբերի ներկայացուցիչների հետ, ինչպիսին խուլերն են:

Ճամփորդությունը համակարգում և իրականացնում է Երևանի Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (ԳԱՓԾ /DAAD) տեղեկատվական կենտրոնը: Անկարայում ծրագրին աջակցում է Բիլքենտ համալսարանը, Երևանում՝ Վ.Բրյուսովի անվան Պետական լեզվաբանական համալսարանը: Բլոգերային ճամփորդությունը ֆինանսավորվում է «Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակությունների միջև համագործակցության զարգացմանն» ուղղված միջոցառումներին հատկացվող հատուկ միջոցներից, որոնք 2015թ. հաստատել է Գերմանիայի Բունդեսթագը: Երևանում ԳԱՓԾ տեղեկատվական կենտրոնը ծրագրի իրականացման համար ստացել է 28.000 եվրո:

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31