Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն պատասխանում է Շարմազանովին. 2018-ին ՀՀԿ-ն իշխանություն չի լինելու (Տեսանյութ) 

Օգոստոս 24,2015 14:52

Այսօր ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին ասուլիս էին հրավիրել:

Aravot.am-ի հարցին՝ Դուք էլ եք բազմիցս հայտարարել, որ Հայաստանում ընտրությունները կեղծվում են եւ դրա համար արդեն կան փորձված մեխանիզմներ՝ նկարչություն, կարուսել, լցոնումներ, գունավոր գրիչներ եւ այլն: Հիմա եթե ընտրությունները կեղծվում են, ի՞նչ կարեւոր է՝ կեղծված ընտրություններով միայն ՀՀԿ-ն է իշխո՞ւմ, թե՞ ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Բնականաբար, մեր կարեւորագույն խնդիրներից մեկն Ընտրական օրենսգիրքն է լինելու եւ այն մեխանիզմների հնարավորինս բացառումը, որոնք եղել են անցած ընտրությունների ժամանակ: Մեծամասնական ընտրակարգի հանումը էական նշանակություն ունի, որովհետեւ եթե 41 պատգամավորին հանում ենք, 90 պատգամավորի մեջ ՀՀԿ-ն փոքրամասնություն է, սա արդեն հսկայական քայլ է, բայց ունենք վիթխարի անելիք:

Մեզ համար հաջորդ կարեւոր քայլը այնպիսի ընտրական համակարգ ունենալն է, որպեսզի իսկապես ՀՀ-ում անցկացվեն հնարավորինս նորմալ ընտրություններ: Այսօր ասենք՝ քանի որ այդ համակարգը չենք ստեղծել՝ սա բացառե՞նք: Մենք 100 տոկոս համամասնականը հաստատեցինք, հաստատեցինք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ մարմին է, հետո կգնանք հաջորդ քայլին՝ իշխանական լծակները, փողը հնարավորինս զսպելը, ընտրացուցակները եւ այլն: Եթե այս 3 խնդիրները կարողանանք լուծել, մենք կունենանք նոր որակի ընտրություններ»:

Հարցին՝ Էդուարդ Շարմազանովն ասել էր, որ առաջիկա տարիներին ԱԺ նախագահը, վարչապետը պետք է անցնեն Մելիք Ադամյան փողոցով, այնտեղ է որոշվելու՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ինձ ստիպում եք ասել հետեւյալը՝ 1995-ին ընդունվեց առաջին Սահմանադրությունը ՀՀՇ-ի, եւ ՀՀՇ-ն հայտարարում էր, որ մինչեւ 2020-ը իշխանությունը մենք ենք լինելու: 3 տարի հետո այդ իշխանությունն այլեւս գոյություն չուներ: Դրանից 10 տարի հետո՝ 2005-ին ընդունվեց երկրորդ Սահմանադրությունը կիսանախագահական համակարգի, բոլորն ասում էին, որ սա անում է Ռոբերտ Քոչարյանը՝ իր իշխանությունը երկարացնելու համար, 2005-ից 3 տարի հետո Ռոբերտ Քոչարյանը իշխանություն չուներ: Գումարեք եւս 10 տարի կստանաք 2015 թվական, գումարեք եւս 3 տարի՝ կստանաք Շարմազանովի ասածի պատասխանը: Հավերժ ոչինչ չկա այս լուսնի տակ, աղջի՛կս»,- ասաց պարոն Վարդանյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31