Ռուս գործարար Գերման Ստերլիգովի փաստաբաններն Ադրբեջանի դեմ հայց են ներկայացնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս տեղեկությունը «Lifenews»-ին հայտնել է Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովը։
Թեեւ Ինտերպոլը դադարեցրել է Ստերլիգովի նկատմամբ հետախուզումը, Ադրբեջանում հարուցված քրեական գործը չի կարճվել։ Սակայն Ադրբեջանի իշխանություններն արգելել են Գերման Ստերլիգովին մուտք գործել երկրի տարածք եւ դրանով վերջինիս զրկել են պաշտպանվելու հնարավորությունից։
«Մեր կողմից քայլեր են ձեռնարկվում քրեական գործը դադարեցնելու համար։ Գերման Ստերլիգովը չի կարող մուտք գործել Ադրբեջան, որպեսզի փաստաբանների հետ իր պաշտպանության համար պայմանավորվի։ Դրա հետ կապված մենք հայց ենք պատրաստում Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ եւ այն մոտակա ժամանակներս կտրվի»,- պատմել է փաստաբանը։
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ