Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարմիր գծերը» սկսել են ավտոշուկայի ծառայություն մատուցել

Օգոստոս 24,2015 15:30

«Փարքինգ սիթի սերվիզը», որն ի սկզբանե կոչված էր ավտոկայանատեղիի
ծառայություն մատուցելու, աստիճանաբար փոխում է բիզնեսի ուղղությունը:
Այս ընկերության «կարմիր գծերը», որոնք քաշված են մայրաքաղաքի
փողոցներով մեկ, վերածվել են բացօթյա «մինի» շուկաների: Ով վաճառելու կամ վարձակալության տալու շարժական գույք ունի, բերում՝ կանգնեցնում է «կարմիր գծերում»՝ այդկերպ սահմանափակելով մյուս վարորդների՝ այս վճարովի ավտոկայանատեղիից օգտվելու իրավունքը:

Լուսանկարում Մաշտոցի պողոտան է. Մարգարյան հիվանդանոցի դիմացը՝ երկայնքով, օրը 24 ժամ շարված են վարձակալությամբ տրվող այս մեքենաները: Քիչ այն կողմ էլ վաճառվող ավտոմեքենաների «շուկան» է: Պատահում է դրանց թիվը հասնում է տասնյակների: Էլ ինչո՞ւ մարդիկ գնան հասնեն Նուբարաշենի ավտոշուկա, օրերով կանգնեն ու տեղի փող մուծեն, որպեսզի ավտոմեքենան վաճառեն, եթե կարելի է վաճառքի ենթակա իրենց ավտոմեքենաները հենց մայրաքաղաքի կենտրոնում ցուցադրել, բացի այդ «կարմիր գծերում» ավելի ապահով է, ու տարեկան վարձը մուծելու դեպքում էլ՝ էժան:

Լուսանկարը՝ Լուսինե Բուդաղյանի

«Առավոտ» օրաթերթ
22.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31