Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանու ՀՀԿ անդամի փոխարեն լիներ մի անպաշտպան քաղաքացի, կպատժվեր օրենքի ողջ խստությամբ. Անահիտ Բախշյան

Օգոստոս 24,2015 14:16

Ամեն երկուշաբթի սպասում եմ, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը կզեկուցի Երևանի Բաբաջանյան 18/3 հասցեում Երևանի ավագանու ՀՀԿ անդամ Գևորգ Խաչատրյանի կողմից հողազավթման մասին, սակայն` ապարդյուն:

Պարոն Ասատրյանը համառորեն պնդում է, որ հողազավթման դեպք առկա չէ այն դեպքում, երբ Քաղաքապետի բառերով որակված «անօրինական» փոսն անմիջապես իմ պատուհանի տակ է գտնվում և դեռ մեկ տարի առաջ, իմ նամակին ի պատասխան 02.07.2014թ. թվակիր նամակում Քաղաքապետն անձամբ տեղեկացրել էր, որ հանձնարարված է «իր միջոցներով վերականգնվի տարածքի տեսքն ու բերվի պատշաճ սանիտարական վիճակի»: Քանի որ նամակում չի երևում, թե ում է հանձնարարված, ենթադրում եմ, որ հենց Գևորգ Խաչատրյանին է հանձնարարվել: Նա էլ առյուծի սիրտ է կերել ու չի կատարում պարոն Մարգարյանի հանձնարարությունը:

Պարոն Ասատրյանը տեղյակ չէ՞ այս հանձնարարականին, որ շարունակում է պնդել, թե այդտեղ հողազավթում չկա:

Խնդրում եմ պարզաբանել, թե եթե սա հողազավթում չէ, ապա ի՞նչ անուն ունի այս երևույթը, որի համար մեկ ուրիշ քաղաքացի կպատժվեր օրենքի ամբողջ խստությամբ, իսկ Երևանի ավագանու ՀՀԿ անդամի կողմից արված ապօրինությունը ոչ միայն չեք տեսնում, այլև ուզում եք ինձ համոզել, որ Բաբաջանյան 18/3 հասցեում, իմ պատուհանի տակ  մոտավորապես 25 ք.մ. մակերեսով փոս չկա, որն իհարկե ո՛չ պարոն Քաղաքապետը, ո՛չ պարոն Ասատրյանն ամեն օր չեք տեսնում:

 

    Անահիտ Բախշյան

   Երևանի ավագանու «Բարև Երևան»

   Խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31