«Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կրած զոհերի մասին լուրը ապատեղեկատվություն է»,- այս հայտարարությունը «Интерфакс-Азербайджан»-ի հետ զրույցում արել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Վագիֆ Դարգահլը։
Հիշեցնենք, որ այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում նշած էր, որ հանգստյան օրերին ադրբեջանական կողմի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, ըստ հավաստի աղբյուրների, հակառակորդը տվել է առնվազն 4 զոհ և 15-ից ավելի վիրավորներ:
«Հայաստանի ԶԼՄ-ների կողմից առաջնագծում Ադրբեջանի կորուստների մասին տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։ Դա հայկական կողմի ապատեղեկատվությունն է։ Ադրբեջանի զինված ուժերը կորուստներ չեն ունեցել»,- նշել է Վագիֆ Դարգահլը։
Նշենք, որ Ադրբեջանն էլ իր հերթին հայտարարում է, թե հայկական կողմում կա 5 զոհ եւ 8 վիրավոր։ Տարածված լուրերը, թե հայկական կողմը զոհեր ունի, չեն համապաստախանում իրականությանը. «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Հայկական կողմը զոհեր չունի, դա Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն է»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ