Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մարտիրոսյան. «Իսկ ինչո՞ւ ոչ հիմա»

Օգոստոս 24,2015 13:46

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը մանրամասն`եւ քաղաքական, եւ մասնագիտական առումներով պետք է ուսումնասիրի սահմանադրական բարեփոխումների փաթեթը, որի ամբողջական տեքստը մի քանի օր առաջ է շրջանառության մեջ դրվել: Նա հատկապես կարեւորում է նախագծի մասնագիտական քննարկումները, ասում է, որ մինչ այժմ եղած բանավեճերը բացառապես քաղաքական են եղել:

«Իսկ ինչո՞ւ ոչ հիմա: Ընտրական ցիկլեր չկան, ներքին եւ արտաքին քաղաքական առումներով խանգարող հանգամանքներ չկան, որպեսզի կարեւոր փոփոխությունները կյանքի կոչվեն»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց ՀՀԿ-ական պատգամավորը`պատասխանելով լրագրողներից մեկի հարցին`ինչո՞ւ էր պետք հիմա անցկացնել սահմանադրական բարեփոխումները: Իսկ փոփոխությունները բանախոսը համարում է առաջադեմ. «Ի՞նչ կստացվի`կյանքը ցույց կտա: Սա ռիսկային համակարգ է մեզ համար, եթե կա 18-20 թվականների առաջին հանրապետության փորձը»:

Այսօր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները կհանդիպեն Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ: Վերջիններս առաջարկել են ԸՕ-ով ամրագրել կայուն մեծամասնության եւ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի դրույթները: Aravot.am-ի հարցին`համաձայնություն կլինի՞ այս հարցի շուրջ, մանավանդ որ խոսակցություններ կան, թե ներկայացված նախագիծը դեռ էական փոփոխությունների պիտի ենթարկվի`վիճելի հարցերի մասով, ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ մասնագիտական հանձնաժողովն այս տարբերակն է ընտրել, որպեսզի այն հետագայում հեշտությամբ հնարավոր չլինի փոխել. «Որ ժողովուրը որոշի, թե ո՞ր ուժն է ղեկավարելու, ոչ թե քաղաքական ուժերը`սակարկությունների միջոցով գան իշխանության»: Նա այս առումով զուգահեռներ տարավ հարեւան Թուրքիայի հետ, որտեղ այդ խնդիրն առաջացավ`կառավարող ուժը կայուն մեծամասնություն չէր ստացել ու չկարողացավ կոալիցիա ձեւավորել, նոր ընտրություններ են հայտարարել:

Ո՞ւմ են պետք այս սահմանադրական բարեփոխումները Aravot.am-ի հարցին՝ Լեւոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Բոլորիս է պետք`քաղաքական ուժերն ու ես զարմանում ենք, թե այն քաղաքական ուժերը, որոնք դրա մասին էին խոսում տարիներ շարունակ, հիմա դեմ են: Ինչի՞ն են դեմ»:

Նա պնդում է, որ գործող սահմանադրությունը չի կաշկանդում որեւէ մեկին վերարտադրվել:

«Իմ բացառելով չի, նախագահը ինքն է քանիցս այդ մասին հայտարարել»,- ասաց պատգամավորը`պատասխանելով հարցին`բացառո՞ւմ է ինքը, որ Սերժ Սարգսյանը այս համակարգող նախատեսվող անկյունաքարային պաշտոն զբաղեցնի. «ԱԺ նախագահի պաշտոնի մասին խոսելն էլ անհեթեթ է, քանի որ տեխնիկապես հնարավոր չէ: Նախագահը նախ պիտի 2017-ի ընտրություններով պատգամավոր դառնա, հետո`ԱԺ նախագահ ու այդ ընթացքում, ստացվում է, որ երկիրը առանց նախագահի է մնալու»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31