Օգոստոսի 22-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 11-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Վարորդը` 1964 թ. ծնված Հնձար Լևոնյանը, և ուղևորը` 1974 թ. ծնված Գարիկ Արմենակյանը, տեղում մահացել են, իսկ 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն