Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանին հարվածողը մեկ ամիս կանցկացնի քրեակատարողական հիմնարկում. վերաքննիչ բողոքը մերժվեց

Օգոստոս 24,2015 13:29

Ինչպես արդեն տեղեկացրել ենք ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում (նախագահող դատավոր Կարինե Ղազարյան) տեղի ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի առողջությանը դիտավորությամբ թեթեւ մարմնական վնաս պատճառելու մեջ մեղադրվող Արշակ Սվազյանի վերաքննիչ բողոքի լսումը։

Դատաքննության ավարտից հետո դատարանը գնաց խորհրդակցական սենյակ դատական ակտ կայացնելու: Քիչ անց դատարանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց մերժման որոշում՝ ուժի մեջ թողնելով Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Aravot.am-ը Արշակ Սվազյանի ներկայացուցիչ Լիանա Բալյանից հետաքրքրվեց՝ կրկին բողոքարկելու՞ են, նա պատասխանեց, թե դեռ ոչինչ չի կարող ասել մինչև չհամաձայնեցնի իր վստահորդի հետ:

Հիշեցնենք, որ Արշակ Սվազյանը մեղավոր է ճանաչվել քրեական օրենսգրքի 117 հոդվածով եւ դատապարտվել կալանքի մեկ ամիս ժամկետով: Պատիժը դատարանի որոշմամբ, Սվազյանը պետք է կրի քրեակատարողական հիմնարկում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31