ՀԱՊԿ անդամ երկրների արագ արձագանքման համատեղ ուժերի «Փոխգործակցություն-2015» զորավարժությունները պատասխան չեն Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորավարժություններին։ Ըստ «TASS»-ի՝ լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։
«Ես չէի ցանկանա, որ մեր զորավարժությունները դիտարկվեն որպես հակակշիռ արեւմտյան երկրներում ՆԱՏՕ-ի կողմից այժմ անցկացվող զորավարժություններին։ Մեր զորավարժությունները ծրագրային են, դրանք հաստատվել են դեռ անցած տարի պաշտպանության նախարարների եւ անվտանգության խորհրդի քարտուղարների կողմից»,- մասնավորեցրել է Սեմերիկովը։
Նա նաեւ նշել է, որ ՀԱՊԿ-ն հետաքրքված է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ընթացքով, իսկ վերջինս նաեւ հետեւում է ՀԱՊԿ-ի զորավարժություններին։
«Փոխգործակցություն-2015» զորավարժությունները սկսվել են Պսկովում օգոստոսի 23-ին։ Զորավարժությանը մասնակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Ղրղզըստանը։
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ