Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՈՉ-ի շարժմանը ԲՀԿ-ն չի միանալու, մասնակցելու ենք նախագահի կոնսուլտացիաներին». Միքայել Մելքումյան

Օգոստոս 24,2015 13:09

«ԲՀԿ-ն պետք է կայացնի քաղաքական որոշում: Եկեք ձեւեր չանենք, այսօր իրավիճակ է փոխվել: Եթե ասում են, որ «ոչ»-ի շարժումը պետք է շարունակվի եւ ինքը գնա սարեր շուռ տա՝ մենք դա չենք տեսնում»,- այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում Սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին խոսելիս հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա հիշեցրեց, որ ԲՀԿ-ն իր նախընտրական ծրագրում էլ նշել է, որ խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակից է: Միքայել Մելքումյանի խոսքերով՝ նախագծում իշխանության վերարտադրության հարցը հանված է. «Վերարտադրությունը հանված է, որովհետեւ պաշտոնապես հայտարարվել է, որ այն մեխանիզմը, որը կար, դա գոյություն չունի: Քաղաքական որոշումների կայացման, քաղաքական մենիշխանության խնդիրը սրանով լուծվում է: ԲՀԿ-ն ի՞նչ էր ասում, որ այսօր մեր երկրի ամենամեծ պրոբլեմը մենիշխանությունն է քաղաքական: Այսօր իշխանությունը նախագահի ինստիտուտով կաշկանդված է: Վարչապետը, լինելով թիվ մեկ դեմքը, այն մեծ ազդեցությունը, հրամայականը չունի իրավապահ մարմինների վրա, դատական համակարգի վրա: Նախագծում միայն լուրջ մտահոգություն կա կապված ներքին եւ արտաքին անվտանգության հետ կապված: Ոչ պատերազմական իրավիճակում ովքեր են պատասխանատու, ռիսկեր են պարունակում: Իսկ վերարտադրությունը որ ասում են, վերարտադրության խնդրը լուծելու է ժողովուրդը: Եթե մենք ի վերուստ ասենք, որ արդար ընտրություն ՀՀ-ում չի լինելու, կարեւոր չի, թե ով է լինելու»:

Հետո Միքայել Մելքումյանը հայտարարեց ԲՀԿ-ի դիրքորոշումը. «ՈՉ-ի շարժմանը, ես կարող եմ հստակ պնդել, որ ԲՀԿ-ն չի միանալու: Մենք ՀՀ նախագահի կողմից հրավիրած կոնսուլտացիաներին անպայման կմասնակցենք: ՀՀ նախագահի ինստիտուտը պետք է անպայման հարգել: Սահմանադրությունը հիմնարար փաստաթուղթ է, որը վերաբերում է մեր ամբողջ ժողովրդի ճակատագրին»:

Լրագրողները ճշտեցին՝ որ ասում եք իրավիճակ է փոխվել երկրում, ի՞նչ է փոխվել՝ նա պատասխանեց. «Եկեք տարբեր ձեւեր չընդունենք, որ ոչ մի բան չի փոխվել: Մինչեւ փետրվարը կար ոչ իշխանական հզոր կոնսոլիդացիա եւ կար իշխանություն: Եկավ մի պահ, որ այդ հզոր կոնսոլիդացիան ովքեր պիտի առաջնորդեին, իրենք կողք են կանգնում: Եթե ժողովրդի մեջ կար մեկը, որ կարող էր գար եւ առաջնորդեր այդ շարժումը, թող գար: Բայց ոչ մեկը չեկավ: Դուք կարո՞ղ եք ասել, որ լուրջ հայտ ներկայացնող կա իշխանափոխության համար:

Vardan_Ayvazyan

Վարդան Այվազյանն էլ հորդորեց մտնել քննարկման փուլ, ոչ թե բաժանել ամեն ինչ սեւ ու սպիտակի. «Հանրությանը ներկայացրել են, որ որեւէ մեկս բոբո ենք, բայց դա տենց չի; Ընտրիչների ինստիտուտը ոնց է ձեւավորվում ԱՄՆ-ում , քննարկվում է, բայց նայեք իրավասությունների դաշտ: Կարեւոր է , թե մարդուն ինչ հակակշիռներ ես տալիս: Իշխանության վերարտադրության խնդիրը, որ ասում եք, կներեք էլի, բարոյականությունից եք խոսում, պետք է բարոյական լինեք մինչեւ վերջ: ՀՀ նախագահն ասում է,որ Սահմանադրական փոփոխություն անում ենք, ես չեմ տեսնում, որ ես կպաշտոնավարեմ որեւէ տեղ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31