ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում (նախագահող դատավոր Կարինե Ղազարյան) տեղի ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի առողջությանը դիտավորությամբ թեթեւ մարմնական վնաս պատճառելու մեջ մեղադրվող Արշակ Սվազյանի վերաքննիչ բողոքի լսումը։ Դատական նիստին ներկա չէին մեղադրող դատախազը, տուժողն ու նրա ներկայացուցիչը:
Նշենք, որ Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական
շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Արամ Մանուկյանին ապտակած Արշակ Սվազյանին: Նա մեղավոր է ճանաչվել քրեական օրենսգրքի 117 հոդվածով և դատապարտվել կալանքի մեկ ամիս ժամկետով:
Դատարանի դահլիճում Լիանա Բալյանը, հիմնավորելով իր վերաքննիչ բողոքը, հայտարարեց. «Դատարանն իր որոշումը չի պատճառաբանել փաստական հանգամանքների վրա հիմնված ողջամիտ հիմնավորումներով: Ուստի խնդրում եմ բեկանել դատարանի կայացրած դատավճիռը և Արշակ Սվազյանի նկատմամբ նշանակել տուգանք նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով»:
Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ դատական ակտ կայացնելու համար: Այն կհրապարակվի այսօր:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ