Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարինե Աճեմյան. Սահմանադրական փոփոխություններով կարող է դաշտը առողջանալ (Տեսանյութ)

Օգոստոս 24,2015 12:23

«Սա մոդուլի փոփոխություն է, սա մոդելի փոփոխություն է»,- օգոստոսի 24-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Ըստ նրա՝ այդ փոփոխությանը սպասում էր ամբողջ հայ հասարակությունը. «Ես կողմ չեմ այն ընդդիմախոսներին, որոնք ասում են, թե հասարակությունում սահմանադրական բարեփոխումների պահանջ չկա, որովհետեւ մենք տարիներ շարունակ ե՛ւ կուսակցությունների կողմից, ե՛ւ հասարակության անդամների լսում ենք այդ խոսքերը՝ մեզ պետք են լուրջ փոփոխություններ, եւ պետք են ոչ թե անձերի, պաշտոնյաների փոփոխություններ, այլ համակարգային փոփոխություն: Իսկ համակարգային փոփոխությունը միայն կարող է իրականացվել կառավարական համակարգի փոփոխությամբ»:

Կարինե Աճեմյանը նշեց, որ իրականում այս փոփոխություններին սպասում էինք. «Այս փոփոխությամբ կարող է դաշտը առողջանալ, քաղաքական կուսակցություններն՝ իրենց առողջացման ծրագրերն իրականացնել, որովհետեւ այսօր ինչքան էլ մեզ փնովեն, քննադատեն, ասեն, որ Հանրապետականը ճիշտ չէ իրականացնում քաղաքական կուրսը, ես կարծում եմ, որ ավելի կայացած կուսակցություն չկա, որովհետեւ կուսակցությունը ողնաշար ունի, կառույցներ ունի, շատ կարեւոր հանգամանք ունի, նաեւ գաղափարախոսություն եւ վստահ ղեկավարող առաջնորդ: Որեւէ այլ կուսակցություն, ցավոք սրտի, չի կարող այդ պատասխանատվությունն իր վրա վերցնել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31