Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կերեք դեղին, կարմիր, նարնջագույն պղպեղներ՝ նախապահպանելով ձեզ սրտային հիվանդություններից եւ քաղցկեղի որոշ տեսակներից

Օգոստոս 24,2015 12:30

Պղպեղի հայրենիքը համարվում է Մեքսիկան եւ Գվատեմալան, որտեղ նրա մշակմամբ դեռեւս շատ վաղուց զբաղվել են հնդկական ցեղերը: 11-րդ դարում պղպեղը ունեցել է արծաթին հավասար արժեք եւ առեւտրի մեջ շրջանառություն է կատարել որպես դրամ:
Այժմ կան պղպեղի բազմաթիվ տեսակներ, որոնցից քաղցրն ունի իր հատուկ տեղը, քանի որ այն C վիտամինի մի անսպառ պահեստ է եւ թող զարմանալի չթվա, բայց կարմիր պղպեղը իր մեջ ավելի շատ C վիտամին է պարունակում, քան այնպիսի մրգերը, ինչպիսիք են կիտրոնը, նարինջը: Այդ առումով այն զիջում է միայն մասուրին եւ սեւ հաղարջին: Պղպեղի տարբեր տեսակների մեջ C վիտամինի քանակը տարբեր է լինում: Նրա պարունակությունը հատկապես քիչ է կանաչ պղպեղի մեջ: Պղպեղն ունի մեկ ուրիշ առավելություն եւս` վիտամին P-ն, որն ավելի է բարձրացնում նրա արժեքը: Այս վիտամինը կանխում է վիտամին C-ի օքսիդացումն օրգանիզմում եւ դրանով իսկ օժանդակում է նրա կուտակմանն ու պահեստավորմանը: Վիտամին P-ն օգնում է նաեւ արյան անոթների ամրացմանը:

Բուլղարական պղպեղները բավական տարածված են եւ նույնպես վիտամիններով շատ հարուստ են՝ B1, B2, PP եւ այլն։ Ի տարբերություն սովորական պղպեղի, այս տեսակի կանաչ պղպեղի մեջ վիտամին C-ի պարունակությունն ամենաշատն է։ Գերադասելի է այն ուտել հում վիճակում։ Դեղին, կարմիր, նարնջագույն պղպեղները հարուստ են բետտա-կարոտինով, որը նախապահպանում է սրտային հիվանդություններից եւ քաղցկեղի որոշ տեսակներից։ Բացի այդ, կարմիր պղպեղը, մյուսների համեմատ, ավելի քաղցր է եւ զգալի քանակությամբ պրովիտամին A է պարունակում։

Քաղցր պղպեղի մեջ կան նաեւ բազմաթիվ այլ կենսական ակտիվ նյութեր, հատկապես կալիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր եւ այլն, իսկ պղպեղի որոշ տեսակներ պարունակում են նաեւ կապսիցին նյութը, որը սուր եւ կծու համ է տալիս նրան: Պղպեղի նման տեսակները մարսողական օրգանների հիվանդություն ունեցողներին հակացուցված են:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
22.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31