Լրահոս
Օրվա լրահոսը

Դեղամիջոց՝ զանազան հիվանդությունների համար

Օգոստոս 24,2015 11:30

Ժողովրդական բժշկությունը տարբեր պարզ դեղատոմսեր է առաջարկում այն տարածված հիվանդությունները բուժելու համար, որոնցից ազատվելու համար շատերը մեծ քանակության դեղահաբեր են օգտագործում: Օրինակ, ստամոքսաղիքային տրակտի ցավերի ժամանակ՝ վերցնել 2 ճաշի գդալ անանուխի թարմ հումք, կես ժամ թրմել 1 բաժակ ջրում, քամել եւ գոլ վիճակում ընդունել կումերով՝ 1 օրվա ընթացքում։ Կարող եք նաեւ 15 գրամ հովտաշուշանի չորացրած տերեւներն ու ծաղիկները եփել մեկ բաժակ ջրում, 45 րոպե սառեցնելուց հետո քամել եւ ընդունել օրվա մեջ 3 անգամ, 2-ական թեյի գդալ։
Լեղապարկի դիսկինեզիայով հիվանդության դեպքում վերցնել դաղձի 20 գրամ հումք, խառնել 1 բաժակ ջրին եւ ընդունել 1 ճաշի գդալ, օրական 3 անգամ, ուտելուց 10-15 րոպե առաջ։

Խրոնիկական թերսեկրետոր գաստրիտների բուժման համար անհրաժեշտ է վերցնել 1 ճաշի գդալ մանրացրած կոն, խառնել 1 բաժակ եռման ջրին, սառեցնելուց հետո քամել եւ ընդունել քառորդ բաժակ, օրական 3-4 անգամ՝ ուտելուց 15-20 րոպե առաջ։
Միզաքարային հիվանդության եւ գաստրիտների բուժման համար վերցնել գետնամորու 2 ճաշի գդալ հումք, ավելացնել 1 բաժակ եռման ջուր, 1 ժամ թրմելուց հետո ընդունել կես բաժակ՝ օրական 2 անգամ։

Վերին շնչուղիների կատարի, սուր եւ խրոնիկական բրոնխիտների ու թոքաբորբի ժամանակ վերցնել գինարբուկի արմատից 1 թեյի գղալ հումք, կես ժամ թրմել 1 բաժակ եռման ջրում եւ ապա ընդունել 1-ական ճաշի գդալ, օրական 8-4 անգամ։
Շաքարախտով հիվանդների մոտ մի շարք երեւույթներ` բերանի չորություն, սրտխփոցներ, քրտնարտադրություն եւ այլն, վերացման կամ մեղմացման համար ժողովրդական բժշկությունն առաջարկում է հետեւյալ դեղամիջոցը. 30 գրամ եղեսպակի մանրացրած չոր արմատը 20 րոպե եփել 1 բաժակ ջրում, քամել, սառեցնել եւ ապա ընդունել 1-ական ճաշի դգալ, օրական 5-6 անգամ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
22.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31