Օգոստոսի 23-ին, ժամը 20.15-ին ահազանգ է ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Նորաշեն գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «ԳԱԶ-52» մակնիշի 34 AT 638 պ/հ ավտոմեքենայի գազի բալոնը լիցքավորման ժամանակ պայթել է: ԱԳԼՃԿ-ի աշխատակից՝ 1966 թ. ծնված Հ. Ե.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Բերդ քաղաքի ԲԿ, այնուհետև Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
ՀՀ ՏԿԱԻՆ