ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 17–21.08.2015թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 380,0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի հինգ որոշում և հաշվարկվել է 57,6հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Կարդացեք նաև
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 7.6 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հողերի պահպանության ոլորտ
Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որս
Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված լորի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 12.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 8.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2.08մլն.դրամ:
ՀՀ բնապահպանության նախարարություն