Սենթ-Լուիսում կայացավ շախմատի «Սինքֆիլդի գավաթ» գերմրցաշարի առաջին տուրը, որում բոլոր հինգ պարտիաներն էլ արդյունավետ ելք ունեցան:
Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթանակ տարավ վերջերս ԱՄՆ-ի քաղաքացիություն ստացած եւ արդեն այդ երկրի դրոշի ներքո հանդես եկող «նախկին իտալացի» Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ: Մյուս պարտիաներում Անիշ Գիրին պարտության մատնեց Ալեքսանդր Գրիշչուկին, Հիկարու Նակամուրան՝ Վիշվանաթան Անանդին, Մաքսիմ Վաշյե-Լագրավը՝ Ուեսլի Սոին, Վեսելին Տոպալովը՝ Մագնուս Կարլսենին:
Այսօր Արոնյանի մրցակիցը Լագրավն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ