Օգոստոսի 23-ին Շիրակի մարզի 36 ընտրատարածքային տարածքի, Սպանդարյանի համայնքի 36/1 ընտրատեղամասում տեղի ունեցավ համայնքի ղեկավարի ընտրություն: Սպանդարյանի համայնքի ղեկավարի թափուր տեղի համար առաջադրվել էին հինգ անկուսակցական թեկնածու, եզակի բան, հատկապես գյուղական համայնքի համար, որոնք, որպես կանոն, անպայման կուսակցականացված են: Ինչևէ, մրցակցությունը ծավալվել էր համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար, միակ կին առաջադրված թեկնածու Գյուլվարդ Սահակյանի ծնված 1967թ, 1962թ. ծնված Ավետիք Մխիթարյանի, ,,Շին Կարկա,, ՍՊԸ տնօրեն, 1972 թ. ծնված Հարություն Հարությունյանի, 1958թ. ծնված Ալեքսան Խաչատրյանի և առաջադրված ամենաերիտասարդ թեկնածու 1985թ. ծնված Միքայել Բաղդասարյանի միջև:
Քվեարկության օրն ընտրական տեղամասերում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը կազմել է 14:
Ընտրողների հիմնական ցուցակների ընտրողների թիվը եղել է 1 153 ընտրող:
Ընտրողների ընդհանուր թիվը 1 167:
Գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների 756:
Անվավեր քվեաթերթիկների թիվը – 19.
Համաձայն ընտրությունների նախնական արդյունքների առաջադրված թեկնածուները ստացել են հետևյալ կողմ ձայները`
Բաղդասարյան Միքայել Վաղինակի – 121 կողմ
Խաչատրյան Ալեքսան Փայլակի – 179 կողմ
Հարությունյան Հարություն Անուշավանի – 80 կողմ
Մխիթարյան Ավետիք Գարուշի – 262 կողմ
Սահակյան Գյուլվարդ Արստակի – 95 կողմ
Ընտրություններն անցել են առանց լուրջ միջադեպերի, բողոքներ չեն գրանցվել:
Շիրակի մարզպետարան